Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը

Այսպիսով քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության» կապակցությամբ հայտարարությունը ԱԺ-ի իշխող թիմը բոյկոտեց: Քվեարկության արդյունքում այն ստացավ 31 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայները: Այսինքն, իշխանությունն որոշեց, ընդհանրապես անտեսել ընդդիմության առաջարկը, սակայն այն նախապես չմերժվեց, այլ հիմնավորվեց, թե ինչու ինքը՝ իշխանությունը, չի կարող ընդունել այդ առաջարկը:

Եթե մի կողմ թողնենք այլ երկրորդական գործոնները, ապա կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, իշխանությունը հայտարարում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի թեզը պաշտպանելուց, քանզի այսօր Հայաստանը այդ ուժն ու լծակները չունի: Բացի այդ, իշխանությունը պնդում է, որ եթե ընդուներ ընդիմության կողմից ներկայացված ձևակերպումները, ապա դա կնշանակեր, որ ներկայիս Հայաստանը հրաժարվում է խաղաղ գործնթացից Ադրբեջանի հետ, նրան լեգիտիմ հիմք տալով նոր ռազմական գործողություններ սկսելու համար:

Բացի այդ, ըստ իշխանության, իրենց բնորոշմամբ «արմատական» ձևակերպումները կարող են չընկալվել նաև միջազգային հանրության կողմից, և դա կարող է լրացուցիչ հիմք տալ Ադրբեջանին ուժային գործոնն օգտագործելու համար:

Իշխանությունը նաև պնդում էր, թե ինքն է կրում երկրի հանդեպ պատասխանատվությունը և ուրեմն ինքը իրավունք ունի ձևակերպելու, թե որ ձևակերպումներն են վտանգավոր, իսկ որը՝ ոչ: Ավելին, ՔՊ-ական Մարիա Կարապետյանը ավելի հեռուն գնաց հայտարարելով, որ «Հայաստանին չի կարելի պատանդի կարգավիճակի մեջ դնել ղարաբաղյան հարցը քննարկելու ընթացքում»։

Եթե կարճ ձևակերպենք, ապա կստացվի, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից, բայց դեմ է, որ այնտեղ իրականացվի հայերի նոր ցեղասպանությունը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հորդորում է արցախցիներին ինքնուրույն գնալ երկխոսության Ադրբեջանի հետ, փաստացի դուրս բերելով այդ հարցը միջազգային բոլոր հարթակներից:

Գործնականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ է Ադրբեջանը, երբ հայտարարում է, որ այլևս այս հարցը Բաքուն չի քննարկելու միջազգային հարթակներում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանր վիճակի մեջ է գցում նույն Մոսկվային և Փարիզին, որոնք փորձում են ադրբեջանցիների հետ սակարգել Արցախի հայերի համար որևէ կարգավիճակ: Ադրբեջանը արդարացիորեն բողոքում է նրանցից, ինչու՞ եք մեզ հետ քննարկում այս հարցը, երբ Փաշինյանն արդեն համաձայնվել է Պրահայում, որ դա Ադրբեջանի ներքին գործն է հանդիսանում:

Փաշինյանի նպատակը հասկանալի է, նա Թուրքիայի և որոշ արևմտյան շրջանակների հորդորների արդյունքում փորձում է զոհաբերել Արցախը, որպեսզի կարողանա Ադրբեջանի հետ վերականգնել հարաբերությունները, առանց Մոսկվայի, կամ Ֆրանսիայի միջնորդության: Բայց ի զարմանս Փաշինյանի, պարզվել է, որ իր այդ մեծ «նվերը» Ադրբեջանին, Իլհամ Ալիևը դավադրաբար չի գնահատել: Նա պարզել է, որ Ալիևը ցանկանում է գրավել ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը: Փաշինյանը թերևս առաջին անգամ հասկացել է, որ իր քսան տարվա պատկերացումները Ադրբեջանի՝ Արցախի հետ հարցերում սխալ են եղել:

Նրա գործնեության կործանարար հետևանքները դարձել են անվերադարձ բնույթի, որի պատճառով նա հայտնվել է ծանր վիճակում: Նրան կարող է փրկել միայն մեկ բան, որ Թուրքիան և վերը նշված արևմտյան շրջանակները, գոնե համոզեն Ալիևին, որ սահմանափակվի Ացախով և չհավակնի Սյունիքին: Սակայն, ավախ, քաղաքական անգրագիտությունը միջազգային հանրությունում չի գնահատվում: Հիշենք ընդամենը, թե ինչ ճակատագիր ունեցան Միխայիլ Գորբաչյովի խնդրանքները ուղղված նույն Արևմուտքին: Դրա հետևանքները մինչ այսօր Ռուսաստանի ներկայիս քաղաքական վերնախավը չի կարողանում չեզոքացնել, կամ գոնե դրա բացասական հետևանքները նվազեցնել:

Պետք է նշել, որ նույնն է լինելու հետփաշինյանական իշխանության համար, Փաշինյանի կողմից թողնված կործանարար հետևանքները, երբևիցե հնարավոր չի լինելու հետ պտտեցնել ամբողջությամբ:

Ահա, թե ինչու է այսօր Փաշինյանը վախենում «բարկացնել» Ալիևին: Իսկ նման պայմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հիմնավորումները իշխանությունը չի կարող ընկալել: Քանզի սրանց մուրացկանական բնույթի սպասումն Անկարայից էքզիստենցիալ բնույթ ունի:

Իր պահվածքի արդյունքում Փաշինյանը կորցրել է Մոսկվայի վստահությունը, բայց այդպես էլ չի ստացել Վաշինգտոնից լիարժեք երաշխիք, որ Ադրբեջանն Արցախից հետո չի հավակնի Սյունիքի վրա:

Ավելին, եթե Ադրբեջանը կլանի նաև Սյունիքը, ապա Հայաստանի մնացած մասերի հայաթափումը կդառնա բառից բուն իմաստով մեկ-երկու տարվա հարց: Քանզի առանց Սյունիքի Հայաստանը, որպես տարածք, այլևս ոչ մեկին պետք չի լինի: Այսպիսով Արևմուտքի երազանքը կյանքի կկոչվի, տարածաշրջանը կազատվի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, բայց նաև չի լինի Հայաստանը և հայերը այս տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am