Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները նախ կանխել են քաղաքացիների միջև ծագած ծեծկռտուքը, ապա հայնտաբերել են խոշոր չափի թմրանյութի նմանվող զանգված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերն անց պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Խանջյան փողոցի 15 հասցեի մոտ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։ Գումարտակի հրամանատարը ռադիոկապով ցուցում է տալիս 1-ին վաշտի պարեկներ Գ․ Եսոյանին, Գ․ Սարգսյանին, Ա․ Հովսեփյանին և Ն․ Մխիթարյանին, որպեսզի նրանք շտապ մոտենան նշված հասցե։
Պարեկներն օպերատիվորեն մոտենալով այդ վայր, ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում 3 քաղաքացու։ Պարզվում է՝ նրանցից 2-ը ծեծի են ենթարկելիս լինում մեկին։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխվածներն են Լիբանանի քաղաքացիներ 33-ամյա Սարո Մ-ն, 28-ամյա Հարություն Մ-ն և 43-ամյա Աշոտ Պ-ն։ Հարություն Մ-ի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է թվով 5 զիփ փականով պոլիէթիլենային տոպրակ՝ յուրաքանչյուրի մեջ 1.25, 1.23, 1.26, 1.28, 1.20 գրամ սպիտակ փոշենման թմրամիջոցի նմանվող զանգված։ Հայտնաբերվել են նաև 2 դարչրնագույն կոշտացած գնդեր` հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող, որոնցից մեկը՝ 33.31, իսկ մյուսը՝ 19.31 գրամ քաշով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը