Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆ
![Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆ](/timthumb.php?src=/disc/27-11-22/86412b70cfd892aa61eba68de6bd495c.jpg&w=708)
Պենտագոնը Ուկրաինայում պաթոգեններ և թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ռուսական զորքերը տվյալներ են հայտնաբերել ուկրաինական տարածքում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից կենսաբանական ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Կիրիլովը պնդում է, որ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում հայտնաբերված փաստաթղթերն ապացուցում են, որ ռուսական սահմանի մոտ կենսաբանական զենք է մշակվել։