Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրեւ է տեղում
![Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրեւ է տեղում](/timthumb.php?src=/disc/26-11-22/7289c251c82fa13b01cf4879c2b99bac.jpg&w=708)
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։25-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք, որ այսօր ու վաղը Հանրապետությունում տեղումներ են սպասվում։