Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Շոպրոն փողոցից դեպքի Գյուրջյան փողոց ճանապարհահատվածում բախվել են Mercedes և BYD մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արսեն Մնացականյանն ու Լիլիթ Գրիգորյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Mercedes-ի վարորդն է։
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը