ՀԱՊԿ-ն ընկավ Ադրբեջանի և Հայաստանի ծուղակը. Կոնստանտին Զատուլին

Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ աջակցության մասին հռչակագրի նախագծի ստորագրմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ պատրաստ չէ։ Նա կարծում է, որ շարադրանքում չկա հստակ քաղաքական գնահատական հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, նշանակում է՝ ՀԱՊԿՆ-ն կարող է հրաժարվել դաշնակցային պարտավորություններից և չի կանգնի Հայաստանի կողմը, ինչը կարձակի Ադրբեջանի ձեռքերը: Այսպիսի հրապարակային դեմարշն անդրադառնում է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության վրա, այլև առհասարակ ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա: Սակայն այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների՝ «դաշնակիցներին փոխելու» ցանկության համատեքստում: Այս կարծիքն է հայտնել nakanune.ru-ի հետ զրույցում Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը

- ՀԱՊԿ-ն, երբ բանը հասավ մարտերի Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ, այնուհետև՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացման, նախընտրեց գործել կուլիսների հետևում, ոչ հրապարակավ։ Ինձ թվում է, որ հայկական կողմը նպատակ ուներ փոխել բանակցային ձևաչափը, որպեսզի հրապարակայնորեն կամ իր կողմնակիցների միջոցով, հատկապես՝ սոցիալական ցանցերով, մեղադրի ՀԱՊԿ-ին անարդյունավետության մեջ և առնվազն հայ հասարակությանն առաջադրի դաշնակիցներ փոխելու անհրաժեշտության հարցը։

Ինչքան հասկանում եմ, փաստաթուղթն ընդունելու հնարավորություն կար, մանավանդ որ Ադրբեջանը լոբբիստներ ունի ՀԱՊԿ-ում: Այդ դերը սովորաբար կատարում է Բելառուսի նախագահը։ Կասկած չկա, ինչպես նման դեպքերում ասում է նախագահ Ալիևը, Ադրբեջանը գործընկերներ ունի նաև ՀԱՊԿ-ում, ինչպիսին է Ղազախստանը, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի պատճառով Ադրբեջանի հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելու մասին իր կարծիքն ու չկամությունն արտահայտելու համար։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի պատվիրակության դիրքորոշումը, ըստ էության, այն է, որ մենք իհարկե պետք է ընդունենք իրականությունը և աջակցենք մեր դաշնակից Հայաստանին, եթե դրա պահանջը կա: Շատ պատճառներով, այդ թվում և կապված հատուկ ռազմական գործողության իրավիճակի հետ, Ռուսաստանը չէր ցանկանա այդպիսի «երկրորդ ճակատ» Կովկասում, չէր ցանկանա հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսում։ Ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանը դեմ է բռնությանը և տարածաշրջանում հնացած խնդիրների լուծման ռազմական մեթոդներին։

Վլադիմիր Պուտինն ասաց, որ Ռուսաստանն այդ հարցում կողմ է խաղաղության պայմանագրին, կարծես բոլորը նույնպես կողմ են խաղաղության պայմանագրին, բայց ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանը, հիանալի իմանալով ՀԱՊԿ-ի ներքին իրավիճակը և հասկանալով Ռուսաստանի ծանր դրությունը, ՀԱՊԿ շրջանակներում Սողոմոնի որոշում գտնելու փորձը տանում է ծուղակ՝ փաստորեն պահանջելով «ամեն ինչ, կամ ոչինչ»։

Ի՞նչ է նշանակում փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը: Դա «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշում է ի նպաստ այն տեսակետին, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունը չէ, որի հետ Հայաստանը կապում է իր ապագան ռազմա-քաղաքական ոլորտում։ Փաշինյանի այդ դիրքորոշումը ջուր է լցնում նրանց ջրաղացին, ովքեր կցանկանային ի վերջո հեռանալ ՀԱՊԿ-ից և ստեղծված դաշինքից։ Եվ դժվար չէ ենթադրել, որ դա հեռանկարում առաջացնում է առհասարակ Ռուսաստանի հետ դաշինք ունենալ-չունենալու խնդիրը։ Արտաքուստ այդպես չէ, բայց, ըստ էության, հանգեցնում է հենց դրան։

Փաշինյանի նման հայտարարությունը սնունդ է տալիս Հայաստանում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի այն քննադատներին, որոնց ակտիվորեն աջակցում են Հայաստանի իշխանությունները։ Հայկական սոցցանցերում արմատավորվում է այն միտքը, որ պետք է հրաժարվել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, պետք է նոր դաշնակիցներ փնտրել։ Եվ այդ «դաշնակիցները» տեղնուտեղը հայտնվում են: Նենսի Փելոսին արդեն սեպտեմբերին եղավ Հայաստանում, Հայաստանի Ազգային ժողովի մակարդակով աշխույժ զարգանում են շփումները ամերիկացի կոնգրեսականների հետ, և կարելի է ասել, որ այժմ Փաշինյանն իր դիրքորոշմամբ փաստացի նպաստում է այդ ուղղությանը։

Ես կողմ եմ, որ ՀԱՊԿ-ն ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի, երբ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Հարկ է իրերն անվանել իրենց անուններով. Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, նույնիրսկ 8 կիլոմետրով, արդեն խախտում է, և ՀԱՊԿ-ն շատ ավելի վաղ պետք է հրապարակայնորեն արձանագրեր դա։ Ցանկանալով հանդարտեցնել կրքերը և դիմելով ծայրահեղ միջոցների՝ ՀԱՊԿ-ն, ինձ թվում է, ընկավ ծուղակը, որ սարքել էր արդեն ոչ միայն Ադրբեջանը, այլև հայկական կողմը՝ նպատակաուղղված դաշնակիցների փոփոխությանը: Այսինքն՝ դա արվեց վարկաբեկելու համար:

Վլադիմիր Պուտինի այցը Երևան և Հայաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի անցկացումը նպատակ ունեին վերականգնել վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, բայց ահա Փաշինյանի գործողությունները, նրա հրապարակային մերժումը բարդացրին այդ խնդիրը և դաշինքի քննադատներին էլ ավելի ակտիվ գործելու հնարավորություն տվեցին։

դիտվել է 1766 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am