... Մեր նախկինների թալանը, Պուտինի Loro Pianа-ի բաճկոնը տեսնում են, բայց Աննա-Էրատոյի Roger Dubuis-ի ժամացույցը չեն տեսնում...

Ինչու՞ ներկաների "թալանը" չեն նկատում

Երկու օր է ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ովքեր այս իշխանությունների երկրպագուներն են, իրենց էջերում տեղադրում են Պուտինի և Զելենսկու լուսանկարները՝ իրենց հագի բաճկոնների գնանշումներով և հիշում, չզարմանաք, մեր "նախկինների" թալանը. և՛ Պուտինին նկատմամբ իրենց ատելությունն են արտահայտում՝ նրան նաև ներկայացնելով որպես թալանչի, և՛ մեր նախկիններին են հիշում...
Բացարձակ նախկիններին պաշտպանելու նպատակ և պատճառ չունեմ, քանի որ նախկիններին ինքս էլ ժամանակին շատ խիստ քննադատել եմ...
Բայց զավեշտալին նրանում է, որ Պուտինի բաճկոնի գնից "ահաբեկված" և մեր նախկինների թալանչի լինելու մասին բարձրաձայնողները բացարձակ չեն ուզում նկատել, օրինակ՝ Նիկոլ Անհողի և նրա ընտանքիքի անդամների "գլամուրացումը և թանկարժեքացումը"... Ստացվում է, նախկինում տոնավաճառներից առևտուր անող և կեղծված բրենդային ապրանք գնողները հիմա պետք է հագնվեն և կրեն Dior-ի կամ Manolo Blanhik-ի համապատասխանաբար 570 հազար դրամանոց և 1379 դոլարանոց կոշիկներ, Louis Vuitton-ի 590 դոլարանոց շարֆ, Roger Dubuis-ի 31 900 դոլարանոց ժամացույց, 900 դոլարանոց Zegna բլուզ և շարֆ և այլն, բայց նախկինների թալանը տեսնողների և ներկաների թալանը չնկատողների համար այդ ամենը մնա աննկատ... Դե չեն տեսնում էլի
Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները չեն անդրադառնում ներկաների օրինականացված թալանին՝ աստղաբաշխական պարգևավճարներին, երբ հասարակության մեծ մասն ուղղակի աղքատության շեմին ն նույնիսկ դրանից ցածր է ապրում...
Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները բացարձակ չեն անդրադառնում նախկին՝ Տեր-Պետրոսյանից սկսած և Սարգսյանով վերջացրած թալանչիներին, ովքեր հիմա դառնալով քայլիստ-ներկաներ և մոռանալով իրենց խայտառակ անցյալը յուրահատուկ անբարոյականության մաստեր կլասս են ցույց տալիս և քննադատում նախկիններին...

Գագիկ Համբարյանի գրառումը

դիտվել է 2108 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am