Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ նորից ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը։ Նա Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ երդում է տվել։ Ղազախստանի Հանրապետության օրհներգը հնչելուց հետո Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է հանձնել Ղազախստանի Հանրապետության նախագահի վկայականը։