Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է

168.am-ը գրրում է․ Մխիթարյանների ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան՝ Էլինան։ Անունը պատահական չի ընտրված, հոր՝ Արմանի ցանկությունն էր։ Նպատակներ ու երազանքներ էլի ուներ Արմանը, նորածին դստերն ու կնոջն անձա՛մբ և առաջինը ծաղկեփնջով դիմավորեր ծննդատան մուտքի մոտ և տուն բերեր։ Ցավոք, 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով այս և այլ շատ նպատակներ ու երազանքներ մնացին անկատար։

«Չգիտեինք՝ աղջի՞կ է, թե՞ տղա, ասաց՝ տղա լինի՝ Ալեն կդնեմ, եթե աղջիկ լինի՝ Էլինա։ Որ ստուգվեցի, իմացանք՝ աղջիկ է, ասաց՝ Էլինա դիր անունը, ասացի՝ կդնեմ։

Ասում էր, ե՞րբ պետք է պուճուրը ծնվի, որ գամ դիրքերից, իրեն գրկած հիվանդանոցից տուն բերեմ։ Իր ուշքն ու միտքն անընդհատ երեխեքն էին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արման Մխիթարյանի կինը՝ Արմինե Մարգարյանը։

Արման Մխիթարյանը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, 2017 թվականից պայմանագրային ծառայության էր անցել Զինված ուժերում. «Սև հովազ» ջոկատի անդամ էր։

Նրա եղբայրը՝ Արգամ Մխիթարյանն էլ, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Արմանը 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանել էր Քարվաճառի դիրքերը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։ Սեպտեմբերի 12-ին՝ թշնամու հարձակման ժամանակ, Արմանը տանն էր, տագնապով շտապել էր դիրքեր՝ մարտական ընկերներին օգնության․

«Ինքը 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել Քարվաճառում․․․ Էս պատերազմին չփրկվավ, գնաց ու էլ չեկավ։ Սեպտեմբերի 14-ին էդ դեպքը եղել է, ոտքից վիրավորվել է ու արնաքամ է եղել, մահացել է Արմանը»։

Արմանն ու Արմինեն կյանքում շատ դժվարություններ են հաղթահարել, երազում էին սեփական տունն ունենալ: Ուրիշի տանն էին ապրում, որտեղ տարրական պայմաններ չկային, բայց դա նրանց հետ չէր պահում նպատակների ետևից գնալուց։ Արմինեն պատմում է, որ ամուսինը դիրքերից իջնելուն պես գյուղի դաշտերում ձեռքից եկած աշխատանքն էր կատարում, որպեսզի երեխաները ոչ մի բանից զուրկ չմնային․

«Տան պահով էր շատ մտածում, որ էդ տան մեջ ենք ապրում, որ ջուրը լցվում էր երեխեքի վրա, ինքը շատ էր նեղվում։ Ասում էր՝ գնամ, գամ, Ջերմուկում մի հատ վարձով տուն վերցնեմ, ձեզ տանեմ այնտեղ, էն էլ գնաց ու չեկավ․․․

Էս աղջիկս ա շատ դեմ ընկնում, հոր նկարը վերցնում, առանձին նստում լացում ա, իսկ փոքր տղես գնում ա նկարի մոտ, նայում ա, ասում ա՝ պապա, պապա արի, պապա, նկարը վերցնում, մի անկյունում նստում ու մի ձև հայացքով նայում է։ Ինքը շատ կապված էր հոր հետ, հոր կարիքը շատ է զգում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am