Բնապահպանական շարժումները Հայաստանում. արդյոք միշտ են մտահոգությունները բնապահպանական

Օրերս Պոլիտեխնիկական համալսարանում կայացավ հանքարդյունաբերական թեմայով ֆորում, որի ընթացքում կազմակերպվել էր պանելային քննարկումներ։ Դրանցից մեկի ընթացքում բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց Հայաստանում բնապահպանական շարժման մասին։

Нет описания.

Սովորաբար բնապահպանական-ակտիվիստական շարժումները ներկայացվում են դրական լույսի ներքո, ու սրա արդյունքում տարատեսակ շարժումների անդամներն ու մասնակիցները ընկալվում են, որպես ազնվության խորհրդանիշներ։

Ողիղ եթերում հեռարձակվող միջոցառման քննարկման մասնակիցներից Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հայկ Ակարմազյանը ընդգծեց, որ բնպահպանը մասնագիտություն է, մինչդեռ Հայաստանում հաճախ փորձագիտական կարծիքը ստվերվում է հանրային կարծիք արտահայտող ոչ մասնագետ մարդկանց տեսակետով։ «Մենք մի կողմից ունենք մարդիկ ովքեր 4 տարի սովորում են բակալավրիատում, այնուհետև մագիստրատուրայում։ Այս ընթացքում պաշտպանում են մի քանի ատենախոսություններ, ավարտում են ասպիրանտուրան ու ստանում գիտական կոչում։ Տասնյակ տարիներ դասավանդելուց հետո դառնում են պրոֆեսոր և նոր կարողանում են փորձագիտական կարծիք արտահայտել։ Բայց մյուս կողմում ունենք մարդիկ, ովքեր մի քանի անգամ որևէ թեմայի մասին հրապարակային կարծիք են արտահայտում և իրենց հռչակում են «բնապահպան» կամ «փորձագետ»։ Դա նույնիսկ իրենք չեն անում, այլ հանրությունն ու լրագրողները։ Այսինքն կա ակադեմիական շրջանակ, որի ներկայացուցիչները կարծիք են հայտնում քննարկված կոնսեսուսի արդյունքում, իսկ մյուս կողմում կան մարդիկ ովքեր «փորձագիտական» կարծիք են հայտնում հենվելով իրենց կյանքի փորձի կամ կարդացած վերջին ինֆորմացիայի վրա։ Այսպիսով ոլորտի մասին ձևավորվում է հանրային սխալ ընկալում»։
Նույն քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան արձագանքելով հնչած տեսակետին նշեց, որ խնդիրները կլուծվեն, երբ իրական փորձագետները ավելի ակտիվ լինեն: «Ցավոք շատ աղմկահարույց դեպքերում լուրջ փորձագետները գերադասում են լռել, որովհետև դա իրենց վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է բերում: Ես կոչ եմ անում իրական փորձագետներին ակտիվ լինել, դաշտը լցնել ճիշտ գնահատականներով»:

Պատգամավորն անդրադառնալով հանքարդյունաբերության մասին միջազգային ստանդարտներին հիշեցրեց Ամուլսարի ծրագիրը։ «Մենք ամենաաբսուրդային իրավիճակը ունեցանք այն ժամանակ երբ Հայաստան եկավ մի ներդրող, որը պետք է բերեր լրիվ նոր ստանդարտներ ու պետք է սահմաներ լրիվ նոր նշաձող։ Դա մի ընկերություն էր, որի ընդերքօգտագործման և բնապահպանական ստանդարտներն ավելի բարձր էին, քան պահանջում է ՀՀ օրենսդրությունը և ազգային նորմատիվները։ Ամենամեծ բնապահպանական ալիքը բարձրացավ հենց այդ ընկերության դեմ»:
Արձագանքելով այս դիտարկմանը, միջոցառման վարող, լրագրող Արա Թադեւոսյանը պնդեց, որ հակազդեցությունը իրականում «բնապահպանական» չէր եւ բնապահպանական շղարշը շատ հաճախ օգտագործվում էր այլ նպատակներ քողարկելու համար։

Нет описания.

Սրան արձագանքեց Ամուլսարը շահագործել ցանկացող Լիդիան ընկերության նախկին ղեկավար կազմից, իսկ այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, նշելով, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը միշտ ունի հակառակորդներ։
«Այսպիսի իրավիճակներում որոշում կայացնողները պետք է կամք ունենան։ Ամեն ինչ շատ պարզ է՝ եթե մարդիկ գործում են օրենքով, ապա գործընթացին պետք է ներգրավվի որոշում կայացնողը և միգուցե ձեռքը խփի սեղանին: Այստեղ պետք է որոշում կայացնողը` գործադիրը մասնավորապես, իր խոսքը ասեր և պաշտպաներ պատասխանատու ներդրողին, ու դա է նրա հիմնական ֆունկցիան, բանաձևը շատ պարզ է: Միգուցե դրա կիրառումը, իրագործումը այնքան հեշտ չէ, որքան ես ներկայացրի, բայց միանշանակ դա հնարավոր է»։
Ակնարկն ավելի քան թափանցիկ էր և վերաբերում էր Ամուլսարի հարցում իշխանության որոշում կայացնելու անկարողությանը։ Դա, ըստ Արմեն Ստեփանյանի դրանից տուժել է Հայաստանը, քանի որ պատասխանատու ներդրողին անորոշ վիճակի մեջ պահելով և նախագիծը տապալելով մեծ վնաս է հասցվել ոլորտին և պետության հեղինակությանը։
«Պետք է ընդունենք որ մեծ վնաս է հասցվել և բոլորս պետք է աշխատեն այդ վնասը, ինչ-որ ձև փոխհատուցել: Եվ այդ դեպքում պատասխանատու ներդրողները կգան, ու ոչ պատասխանատու հանքագործներին կպարտադրեն բարձրացնել իրենց չափորոշիչները և գործել ավելի պատասխանատու։ Այդ ժամանակ շղթայական կապը կսկսի առողջ և օրգանական գործել: Այս պահի դրությամբ շահագործող-ներդրող շխթան ի վնաս երկրի է գործում: Եվ դրա միակ պատճառը 4 տարի առաջ տեղի ունեցած և մինչև հիմա շարունակվող գործընթացն է»։

Нет описания.


Բնապահպանական շարժման «ամբողջական ուղղորդված ու ոչ անկեղծ» լինելու պնդման հետ չհամաձայնվեց «Լիչքվազ» հանքարդյունաբերական կազմակերպության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը։
«Ամուլսարի նախագծի դեմ բարձրացած ալիքի պատճառը, ամենայն հավանականությամբ շատ ավելի բարդ է, քան ներկայացվեց։ Լայնածավալ հանրային ընդվզումն ընդամենը ինչ-որ խմբակների նեղ կոռումպացված շահերով ներկայացնելը պարզունակեցնում է իրավիճակը։ Բոլորիս էլ այս կամ այն չափով հասկանալի է, որ այդ ընդվզման ենթատեքստը հանրային անվստահությունն էր պետական համապատասխան ինստիտուտների նկատմամբ, որը մեկ օրում չէր ձևավորվել: Մասնավորապես վերահսկող ինստիտուտների նկատմամբ և պետական դրական փորձաքննական եզրակացությունը, պետական վավերացման ընդերքօգտագործման իրավունքը, նմանատիպ փաստաթղթերը հանրային վստահություն չունեին»:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդեց իր եւ քննարկման մյուս մասնակիցների տեսակետը, որ Ամուլսարի դեմ շարժումը ուղղորդված էր։ «Հանքարդյունաբերության շուրջ միշտ էլ լինելու են զարգացումներ, դժգոհություններ, տարբեր կարծիքներ։ Ամենևին զարմանալու չէ, որ մեր թեման Ամուլսարի խնդիրների քննարկման ուղղությամբ գնաց, որովհետև Ամուլսարի թեման ամենացցուն օրինակն է: Ես ուզում եմ ասել, որ այդտեղ գործ ունենք ոչ թե ազնիվ բնապահպանական մղումների, այլ ուղղորդված քարոզարշավի հետ։ Ես ընդունում եմ որ միգուցե այդ ժամանակ կառավարությունը կամ օրենսդիր իշխանությունը բավականին կոշտ չի գտնվել, ես ընդունում եմ որ կային իշխանության, պետական մարմինների նկատմամբ վստահության խնդիրներ։ Բայց պետք է ընդունել նաև, որ խնդիրների մեծ մասը գալիս էր հենց ոլորտի ներսից՝ եթե ոլորտի ընկերությունները իրար հետ ներդաշնակ աշխատեին, այլ ոչ թե հակառակը, մենք, հնարավոր է, իրավիճակի այլ հանգուցալուծում կարող էինք ունենալ»:
Բանավեճը ամփոփվեց վարողի պնդմամբ, որ բնապահպանական շարժումը իրականում քաղաքականացված էր, եւ դա է խնդիրների հիմքը։ Դահլիճից հարցեր չհնչեցին, եւ այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք միջոցառմանը մասնակցում էին ակտիվիստներ, որոնք այս ձեւակերպումների հետ համաձայն չէին, եւ կամ արդյոք դահլիճում բոլորը համաձայն էին պնդումների հետ, որ Հայստանում բնապահպանական շարժումների մեծ մասի հետեւում քաղաքական շահեր են թաքնված։

 

 

Հայկ Բարսեղյան 

դիտվել է 1285 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am