Ռոնալդուն հաղթեց Մեսիին եւ հավասարվեց Մարադոնային
Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում խփել է իր 8-րդ գոլը։ Պորտուգալիան 3:2 հաշվով հաղթել է Գանային, Ռոնալդուն ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Եզրափակիչ մրցաշարերում խփած գոլերի քանակով Ռոնալդուն առաջ անցավ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիից (7 գոլ) եւ հավասարվեց Արգենտինայի հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնային, հաղորդում է Goal.com-ը։
Մարադոնան 4 ԱԱ-ներում է (1982, 1986, 1990, 1994) դարձել 8 գոլի հեղինակ։ Ռոնալդուն միակն է, ով 5 ԱԱ-ներում է դառնում գոլի հեղինակ։ Մեսին նույնպես մասնակցում է իր 5-րդ ԱԱ-ին, սակայն 2010-ի առաջնությունում գոլ չի խփել։
Ռեկորդակիրը գերմանացի Միրոսլավ Կլոզեն է՝ 16 գոլ։