Այդ հանցանքին ուղիղ և անուղղակի մասնակցություն ցուցաբերած ցանկացած դավաճան կանգնելու է հայ ժողովրդի պատմության դատաստանի առջև

Նոյեմբերի 25-ը հայ ժողովրդի ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Քարվաճառի շրջանը, առանց մի կրակոցի, առանց մարտական գործողությունների, գրիչի մի հարվածով՝ Ադրբեջանին հանձնելու օրն է։ Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ նախատեսվում էր շրջանն Ադրբեջանին հանձնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, սակայն, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանավոր պայմանավորվածությամբ, որոշում կայացվեց Քարվաճառը թշնամուն հանձնել այն ազատագրող հրամանատարի՝ Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի Հերոս, Հայրենիքի և Ոսկե Արծիվ շքանշանների ասպետ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը։
Քարվաճառը թշնամուն հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական վերահսկողության տակ թողեց Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը, Հայաստանը և Արցախը սնող ջրային պաշարածների մեծաքանակ ակունքներ։
Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները թշնամուն հանձնելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Իլհամ Ալիևին Արցախը բոլոր կողմերից վերցնել շրջափակման մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ մի քանի հարյուր կիլոմետրեր երկարությամբ չկահավորված նոր սահման, որտեղ կարճ ժամանակահատվածում տեղակայվեցին ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ նշանակության զորամիավորումներ, որոնք էլ կարճ ժամանակ անց, 2021 թվականին այդ վայրերից գրոհեցին Շորժայի և Վարդենիսի, ինչպես նաև Սև լճի ուղղությամբ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին ռազմական ագրեսիա իրականացրեցին Հայաստան Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գրեթե ողջ սահմանային գոտու ուղղությամբ, գրավեցին ռազմավարական նշանակության բարձունքներ, զավթեցին Հայաստանի մի քանի կիլոմետր քառակուսի մակերեսով տարածքներ, սպանեցին հարյուրավոր զինծառայողների (նրանից մի քանիսի դիակներն ու մասունքները դեռևս գտնվում են մարտի դաշտերում), հրթիռակոցեցին Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում Ջերմուկ, Գորիս, Կապան քաղաքային համայնքները, բազմաթիվ գյուղեր և այլն։
Քարվաճառը թշնամուն հանձնած հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, ստիպեց հայ մարդուն իր ձեռքով հրկիզել իր կառուցած տունը, իսկ զինավորներին՝ պայթեցնել իրենց զորամասը։
Այս հանցանքը երբեք չի ներվելու։
Այդ հանցանքին ուղիղ և անուղղակի մասնակցություն ցուցաբերած ցանկացած դավաճան կանգնելու է հայ ժողովրդի պատմության դատաստանի առջև։

Էդգար Ղազարյանի գրառումըՀնարավոր է սա հրդեհ and դրսում նկարն է

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am