Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի
Ադրբեջանի բռնապետ Ալիևն անդրադառնալով, այսպես կոչված, "Զանգեզուրյան միջանցքին" ասել է."Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը...Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը..."
Պատահական չէ, որ Ալիևը բացարձակ չի անդրադարձել ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշմանն այս հարցում, քանի որ ըստ Նիկոլի ընտանեկան թերթի "լավատեղյակ աղբյուրի" կողմից հրապարակումների, այդ միջանցքի "ծնողները" նստած են Վաշինգտոնում և Բրյուսելում ու այստեղ կարևորն այն է, թե ինչպես են ադրբեջանաթուքական տանդեմի ներկայացուցիչները համոզելու այս հարցում Մոսկվային և Թեհրանին... Ըստ Ալիևի ստացվում է, որ նրան հաջողվել է համոզել, որը բացահայտ մանիպուլյացիա է, գոնե՝ Թեհրանի պահով...
Ամեն դեպքում, Բաքվի բռնապետի այս մեկնաբանությունից բացահայտ երևում է, որ Հայաստանի տարածքով անցնող այդ ուղղու վերաբերյալ Ալիևին նույնիսկ հետաքրքիր էլ չէ Նիկոլի դիրքորոշումը... Ալիևն արհամարհած ունի իր կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլ Անհողին և, այսպես կոչված, "Զանգեզուրյան միջանցքի" մասին խոսելիս հաշվի է առնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Իրանի կարծիքները...
Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի...Ու այս ամենի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք կապիտուլյանտ Նիկոլին...
Գագիկ Համբարյանի գրառումը