Ռուս խաղաղապահներն արձագանքել են Բաքվին ու հիշեցրել

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահների զորախումբը պատասխանել է Բաքվի մեղադրանքներին։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ: Զարմանք է առաջացնում Բաքվի արձագանքը մասնավորապես Մաղավուզ բնակավայրի անվանումն օգտագործելու վերաբերյալ, քանի որ ավելի վաղ խաղաղապահ առաքելության տեղեկագրերում բազմիցս օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ ԼՂ տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունն ուղեկցելու համատեքստում։ Դա, սակայն, որևէ դժգոհություն չի հարուցել տեղեկատվական դաշտում։»,-ասված է խաղաղապահ զորախմբի՝ տելեգրամյան ալիքում հրապարակված արձագանքում։

Ավելին՝ նշվում է, որ ադրբեջանական շարասյան երթուղին ու ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությունը համաձայնեցնելիս ադրբեջանական կողմը նույնպես օգատգործում է այդ տեղանունները։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և նպատակաուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությանը եւ տարբեր հանդիպումների ընթացքում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից բազմիցս բարձր է գնահատվել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ կառավարման տեխնիկա, որը թույլ է տալիս դիտարկումն իրականացնել օրվա ցանկացած ժամի։

«Բոլորովին վատ չէր լինի, որ Ադրբեջանի հանրապետության ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ, սերտ համագործակցելով, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

դիտվել է 1722 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am