ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության ղեկավարության հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

Քննարկումների առանցքը եւ շեշտադրումն է եղել ՀՅԴ համահայկական կառույցի ողջ ներուժի ներդրումն ի սպաս Արցախի։ Արտաքին ճակատի ուղղությամբ տարվող աշխատանքներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծել է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Տեր-Խաչատուրյանը հստակ նշել է՝ Հ․Յ․ Դաշնակցության նպատակն է՝ գործադրել ամեն ինչ, մոռացության չմատնելու Արցախի հարցը եւ վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ ՀՀ-ի հետ որեւէ համաձայնություն կնքման պարագայում, անհրաժեշտ է Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդրի շեշտադրումը: Ացախի հարցը մնում է այժմեական է եւ լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձեւաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։

Հստակ է նաեւ ներքին ճակատում ՀՅԴ դիրքորոշումը։ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտել է իր կամքը, սակայն իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը եւ աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ողջունել է Ռուբեն Վարդանյանի պետնախարարի՝ պաշտոնում նշանակվելը եւ հույս ունել, որ նոր մոտեցումներով եւ ուժերի համախմբմամբ կարելի կլինի լծվել նաեւ ներքին ճակատի խնդիրները լուծելուն։ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ոչ միայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն է իր աշխույժ մասնակցությունը բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ աշխարհասփյուռ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր: ՀՕՄ-ի միջոցով ՀՅԴ մեծ ընտանիքն իր օժանդակությունն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվել է «Արեւային Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ ՀՕՄ-ի միոցներով արեւային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ գործում են նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց եւ Համազգային Մշակութային Միության գրասենյակ:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ներդրումը:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am