Զախարովան ՆԱՏՕ-ին մեղադրել է Կիևի «հանցագործություններին մեղսակցության մեջ»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ով ասել էր, որ ՆԱՏՕ-ն զգալիորեն ընդլայնել է Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային տեսակի զենքի և զինամթերքի մատակարարումը։
«ՆԱՏՕ-ն մեղսակից է Կիևի ռեժիմի հանցագործություններին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։