Ո՞վ կփոխարինի Արամ Վարդևանյանին Ազգային ժողովում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը և վերադառնում է փաստաբանական գործունեությանը։

hraparak.am-ին հասած լուրերով՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշինքի ցուցակում խորհրդարան անցնելու հաջորդ թեկնածուն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։ Սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ Ռուբեն Մելքոնյանը չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատն ու գնալ Ազգային ժողով։ Սակայն մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռևս բավականին ժամանակ կա ու իր որոշման մասին հանդես կգա հայտարարությամբ։

«Դեռ ժամանակ կա, երբ որ ավելի կոնկրետ կլինի, ես համապատասխան հայտարարություն կանեմ, հիմա որևէ բան չեմ ուզում ասել»,-ասաց Մելքոնյանը։

Փորձեցինք հստակեցնել, ավելի շատ հակվա՞ծ է խորհրդարան գնալուն, թե՞ մտադիր է հրաժարվել, ինչին վերջինս պատասխանեց, որ երբ պարզաբանում ներկայացնի հանրությանը, այն ժամանակ հստակ կհիմնավորի իր որոշումը։

«Հայտարարության մեջ ամեն ինչ կասեմ ես, թող ժամանակը գա՝ ամեն ինչ կասեմ։ Դեռ մի շաբաթ կարծեմ ոնց որ պետք է անցնի, կարծեմ ինձնից առաջ մեկն էլ կա՝ թող ժամանակը գա, ուղղակի շտապողականություն չդրսևորենք։ Կարևորը մի բան է, որ երբեք պաշտոնամոլությունը ինձ համար առաջնահերթություն չի և ես իմ պետության ու հայրենիքին պետք է ծառայեմ, ու պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ ավելի շատ օգուտ կարող եմ տալ»,- ասաց Մելքոնյանը։
Իսկ կարո՞ղ է արդյոք Ազգային ժողովը հենց այդպիսի վայր դառնալ, որտեղ հնարավոր է ավելի շատ օգուտ տալ, Մելքոնյանը կրկին խուսանավեց, հորդորելով սպասել՝ մինչև ինքը հայտարարությամբ հանդես կգա։

ՀԳ․ Իսկապես՝ «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ՝ անցողիկ համարը 36-րդ հորիզոնականում գտնվող Ռիմա Ղազարյանն է, ով «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ներզատաբան է։ Սակայն դաշինքում խոսում են, որ ամենայն հավանականությամբ կքննարկվի Ռուբեն Մելքոնյանի թեկնածությունը։ 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 397 անգամ
Լրահոս
730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am