Ի՞նչ են խոսում Պեմզաշենում մոր ու երեխաների զարհուրելի սպանությունից 15 օր անց․ նոր կասկածներ, նոր ենթադրություններ

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 2 անչափահաս երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը շարունակում է տանջել գյուղի բնակիչներին։ Գրում է «Առավոտը»։

Ի տարբերություն ողբերգական դեպքի առաջին օրերի, երբ գյուղացիները պատրաստ էին շփվել, կիսվել լրատվամիջոցների հետ, այժմ գյուղում գրեթե բոլորի դռները կողպած են, փողոցներում մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել․ նրանք տարակուսանքի մեջ են՝ ինչո՞ւ սպանեցին այդ հրաշալի, անմեղ արարածներին։ Երեկ եղանք գյուղում․ ոստիկանական բավական մեծ խմբեր խիստ հսկողություն էին իրականացնում ինչպես դեպքի վայրում, այնպես էլ հանցագործության մեջ կասկածվողների տների դիմաց։

Գյուղացիների փաստելով, 24-ժամյա հսկողություն է, ոստիկանները գրեթե քուն չունեն, երբեմն հերթափոխով գիշերում են ոստիկանական մեքենայի մեջ։ Պեմզաշենցիների կարծիքները սպանության բացահայտման շուրջ հակասական են, կան մարդիկ, որոնք դեռ չեն ուզում հավատալ, որ ոճրագործները կարող էին լինել գյուղից, առավել ևս չեն հավատում, որ գողության համար ողջ ընտանիքը բնաջնջեին։ «Գիտեք, որ սպանության մեջ կասկածվողներից մեկը Վրույրն է, նա սովորական գող է, աչքի տեսածը կարող է թռցնել, ասենք՝ հեռախոս, կոշիկ, բայց որ էսպիսի ծանր հանցանք գործեր, մի տեսակ չենք պատկերացնում։ Իհարկե, չենք ասում, որ նա անմեղ է, ժամանակը ցույց կտա, ուղղակի հեշտ չէ պատկերացնելը, իրենից բան չէր ներկայացնում, որ իր անշուք հալին գնար ու Զարինեին սպաներ։

Նա չէր էլ կարող Զարինեի կողքը կանգներ, մի մեծ մարմին էլ չուներ․․․ Եթե անգամ դատարանը հաստատի, որ Վրույրն է այս սպանդի հեղինակը, նա հաստատ միայնակ չէր կարող գործել, նրան պիտի ինչ-որ մեկն ուղղորդեր։ Նա միայնակ էլ չէր կարող մտնել ներս, Զարինեն եթե մի հատ նրան հրեր, վայր կընկներ։


Վրույրն աշխատել չէր սիրում, նրա ընտանիքը մայրն է պահում, լավ քեռիներ ունի, նրանք ևս տիրություն են անում, նրանք էլ բավական ապահովված են, ինչի՞ պիտի գնար գողության, առանց դիմակի էլ ներս մտներ՝ գողություն անելու համար։

Արկադիի դեպքում առավել դժվար է պատկերացնելը», -ասում էին գյուղի մի քանի կանայք՝ պնդելով, որ կատարվածն իրենց համար առեղծված է, շատ հարցեր կան, որոնց պատասխանները չեն ստացել։


Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 3116 անգամ
Լրահոս
Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am