Եվրոպան սկսել է հասկանալ
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները զայրացած են Ջո Բայդենի վարչակազմից եւ այժմ ամերիկացնիներին մեղադրում են, որ իրենք հարստանում են պատերազմի հաշվին, մինչդեռ ԵՄ երկրները տառապում են։
«Եթե սթափ նայենք իրավիճակին, միակ երկիրը, որն ամենից շատ է շահում այս պատերազմից՝ ԱՄՆ-ն է, քանի որ նրանք ավելի շատ գազ են վաճառում եւ ավելի բարձր գներով, ինչպես նաեւ շատ զենք», — Politico-ին ասել է ԵՄ բարձրաստճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով. «Ամերիկան պետք է հասկանա, որ ԵՄ շատ երկրներում հասարարկական կարծիքը փոխվում է»։
ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելն էլ Վաշինգտոնին հորդորել է արձագանքել եվրոպական մտահոգություններին։ «Ամերիկացիները որոշումներ են կայացնում, որոնք մեզ համար տնտեսական նշանակություն ունեն», - POLITICO-ին տված հարցազրույցում ասել է նա:
Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ում գազի բարձր գները «բարեկամական» չեն, իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը Վաշինգտոնին կոչ է արել ավելի շատ «համերաշխություն» ցուցաբերել եւ օգնել նվազեցնել էներգիայի ծախսերը։