«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադիր համագումարն արձանագրում է...

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ կանանց ներկայացուցիչների այս անդրանիկ հավաքը նախաձեռնում է «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադրումը: Հիմնադիր հավաքի արդյունքում ընդունում ենք հետևյալ փաստաթուղթը, շարժումը բաց է բոլոր միացողների և համակիրների առջև:

«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման հիմնադիր համագումարն արձանագրում է.

Ա. Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկայիս սպառնալի իրավիճակը, երբ պատերազմն իր տարբեր դրսևորումներով չի դադարում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր, քանի դեռ ամեն օր Հայաստանի և Արցախի սահմաններում խաղաղ բնակիչների, մեր սահմանները հսկող հայոց բանակային ստորաբաժանումների դեմ չեն դադարում ադրբեջանաթուրքական ուղղակի հարձակումները, վերադարձված չեն գերեվարված ու պատանդառված անձերը, իրենց ծնողներին, հայրենի հողին հանձնված չեն մեր զոհված հերոսների մարմինները, հազարավոր փախստականներ Հայաստանի և Արցախի բռնազավթված բնակավայրերից չունեն տուն և աշխատանք, նրանց պատճառված բարոյական, ֆիզիկական և նյութական վնասները հատուցված չեն, մեր հոգևոր մշակութային կոթողները ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, դամոկլյան սրի պես կախված է Արցախի հայ բնակչության ցեղասպանության ուղղակի սպառնալիքը, հայ հանրությունը պառակտված է, քաղաքական, ազգային-բարոյական արժեքները խառնակված, հայ կանայք չեն կարող լռել և կրավորական դիրքորոշում որդեգրել:
Բ. Հայության հավաքական ներուժի համախմբումը նշանակում է ամենից առաջ կանանց ուժերի և գաղափարների մեկտեղում, նրանց կազմակերպական կարողությունների դրսևորման գործնական հարթակի ձևավորում և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում, և՛ հայոց մեծ Սփյուռքում՝ միասնական գործողությունների և ծրագրերի իրականացման համար, որպեսզի քայլ առ քայլ հաղթահարենք ազգային ինքնության ճգնաժամը, վերականգնեք մեր պետական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և գիտակրթական ուժերի հանդեպ կորսված հավատը:
Գ. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը հետամուտ է Արցախի Հանրապետության կարգավիճակի, ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի ճանաչման համար հանրային իրազեկման և պահանջատիրության, ինչպես նաև Ադրբեջանի պետական ահաբեկչական և ցեղասպան գործողությունների բացահայտման ցանցային ծրագիր մշակելուն և իրականացնելուն:
Դ. Պատրաստ ենք մեր նախաձեռնությունները ծառայեցնելու հայոց բանակի ուժեղացմանը, զինվորականների սոցիալական, հանրային կարգավիճակի բարձրացմանը սատարելուն:
Ե. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը կոչ է անում հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող գործարար, արվեստագետ, գիտնական, պետական ծառայող, ուսուցիչ և բոլոր մասնագիտությունների կանանց համախմբվել Հայաստանի և Արցախի պետականությունների ամրապնդման ուղղությամբ ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու համար:
Զ. Համոզված ենք, որ Հայաստանում պետք է շուտափույթ ձևավորվի ազգային համաձայնության արհեստավարժ կառավարություն, որն ունակ կլինի իրականացնելու մեր ազգային նպատակները, ձախողումների շղթայից դուրս բերի Հայաստանը։
Է․ Պարտությունների խորհրդանիշ, ապազգային քաղաքական ուժերը պետք է ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ հեռանան իշխանությունից:

1․ Լարիսա Ալավերդյան 32․ Ելենա Սարգսյան
2․ Նարինե Դիլբարյան 33․ Գոհար Միրզախանյան
3․ Ժասմին Ղևոնդյան 34․ Աննա Բալոյան
4․ Արմենուհի Կյուրեղյան 35․ Իրինա Հարությունյան
5․ Ադելա Աղաջանյան 36․ Հերմինե Մամբրեյան
6․ Զարուհի Փոստանջյան 37․ Հայկանդուխտ Արշակյան
7․ Անահիտ Ստեփանյան 38․ Աստղիկ Բաբայան
8․ Զոյա Ջուլհակյան 39․ Աստղիկ Հովակիմյան
9․ Ժասմինա Թելյան 40․ Շուշանիկ Փանյան
10․ Գայանե Ներսիսյան 41․ Մարինե Մովսիսյան
11․ Արփեն Մովսիսյան 42․ Մարինե Անտոնյան
12․ Արմինե Ադիբեկյան 43․ Սեդա Վիրաբյան
13․ Գյուլնարա Ալեքսանյան 44․ Կարինե Պողոսյան
14․ Սուսաննա Չիպկինյան 45․ Մարինա Գալստյան
15․ Կարինե Հակոբյան 46․ Քրիստինա Սիմոնյան
16․ Արաքսյա Սարգսյան 47․ Գոհար Դավթյան
17․ Սուսաննա Միքայելյան 48․ Հռիփսիմե Հովակիմյան
18․ Անահիտ Խոջայան 49․ Մարթա Հախնազարյան
19․ Լիլիթ Պողոսյան 50․ Էվելինա Մալխասյան
20․ Նարե-Սոսե 51․ Մայա Սարիբեկյան
21․ Լիդա Մկրտչյան 52․ Անահիտ Նահապետյան
22․ Նազելի Մարգարյան 53․ Գոհար Սարգսյան
23․ Քրիստինե Մարտիրոսյան 54․ Արմինե Վաղրամյան
24․ Քրիստինե Սիմոնյան 55․ Մարիամ Չախոյան
25․ Մերի Հայրապետյան 56․ Էլինա Միհրանյան
26․ Սուսաննա Մելիքյան 57․ Մարիաննա Խաչատրյան
27․ Աշուղ Ալմաստ 58. Զարուհի Սարգսյան
28․ Լիլիթ Հովակիմյան 59․ Սեդա Դավթյան
29․ Մարիետա Սարդարյան 60․ Կամելիա Ղարովունի
30․ Զարուհի Սարգսյան 61․ Հրաչուհի Բրուտյան
31․ Կարինե Սահինյան

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am