Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ոչնչացնել ԱԱԾ արխիվները

Կառավարությունը հրատապ ու արտահերթ կարգով հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Խորհրդարանի ՔՊ–ական մեծամասնությունը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործունեությանն առնչվող օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելուն։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր ԱԱԾ արխիվներին։

Նախկին ձևակերպումն այսպիսին էր․ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։ Նիկոլենք փոխեցին այն ու օրենքում դրեցին հետևյալ ձևակերպումը․ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

Ուշադրությու՛ն դարձրեք․ ԱԱԾ արխիվներն, ըստ նոր կարգավորման, կարող են ոչնչացվել՝ չգաղտնազերծվելով, ընդ որում՝ ոչնչացվել ինչ որ մի պաշտոնյայի՝ վարչապետի, ԱԱԾ ղեկավարի, որևէ վարչության պետի որոշմամբ (օրենսդրական փոփոխությունը հստակություն չի մտցնում այս հարցում)։

Թե ինչու է արտահերթ կարգով Նիկոլ Փաշինյանին պետք եղել ԱԱԾ արխիվների ոչնչացումը, ինքը կիմանա։ Ամեն դեպքում սա ունայնություն է։

Եթե խնդիր ունեն ոչնչացնելու գործակալների պատմությունները կամ ենթադրաբար մաքրել հետքերը, ապա դա ծիծաղելի է, քանզի նիկոլենց գործողություններն ու դրանց հետևանքները բոլորի աչքի առաջ են։

Իսկ եթե նիկոլենք ուզում են կորցնել տարատեսակ օմեգաների «պոչերը», ապա դա էլ է անիմաստ զբաղմունք, քանզի ամեն ինչ պարզ է։

Հայաստանում կա թուրքական 5–րդ շարասյուն և նրանք գործում են բացահայտորեն՝ պարբերաբար հրապարակավ հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ուկրաինական դրոշներով ցույցեր են անում Երևանում, հանդես են գալիս հայ–ռուսական հարաբերությունների դեմ, ուզում են քանդել Արցախի անվտանգային միջավայրը։ Սրանք բոլորը խրախուսվում և ուղղորդվում են Նիկոլի կողմից։ Թե ինչու է այդպես ստացվում և ով ինչքան է մխրճված այս ամենի մեջ, պարզ կդառնա իշխանափոխությունից հետո։ Այլ կերպ ասած՝ քաղաքական «հերձումը» ցույց կտա ամբողջական պատկերը։ ԱԱԾ արխիվները լինեն, թե չլինեն, «հերձումը» դրանից չի տուժի։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ ԱԱԾ–ի հետ ու ԱԱԾ–ի ներսում տիրող վիճակի մասին արխիվներից շատ ավելի խոսուն է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը (այդպես է որակված քրգործով)։ Այս թեման էլ իշխանափոխությունից հետո լրջագույն քննության առարկա պետք է դառնա։

Աղբյուր՝ 7or.am

 

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am