Միասնական քննությունների երկրորդ փուլում 1500 դրամի փոխարեն դիմորդները վճարելու են 4500 դրամ. ԳԹԿ խոսնակ

Հայաստանում 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:

2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Նա ընդգծեց, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն:

«Միասնական քննություններ հանձնող 12-րդ դասարանի շրջանավարտը դիմում է իր դպրոցի տնօրենին, ստանում է անձնական համարը և հայտագրվում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր դպրոցում չեն սովորում, այսինքն՝ նախորդ տարիների շրջանավարտները արտերկրի դպրոցների շրջանավարտները, քոլեջների շրջանավարտները կարող են դիմել այդ նպատակի համար առանձնացված դպրոցների տնօրեններին և ստանալ իրենց հայտագրման անձնական համարը»,- ասաց խոսնակը:

Նա հավելեց, որ ցանկացողները կարող են հայտագրվել նաև ինքնուրույն, բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն դիմել համապատասխան դպրոցների օպերատորների օգնությանը:

Անդրադառնալով միասնական քննությունների երկու փուլերի տարբերություններին՝ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ հունվարին իրականացվող առաջին փուլը ուսումնական տարվա վերջին իրականացվող միասնական քննությունից տարբերվում է նրանով, որ 1500 դրամի փոխարեն վճարելու են 4500 դրամ, քանի որ այն ԳԹԿ-ն իրականացնում է իր միջոցներով. կառավարությունը այս գործընթացը չի ֆինանսավորում: Ինչպես նաև տարբերությունն այն է, որ հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին տեղի չի ունենում: Դիմորդը կարող է տվյալ առարկայից մեկ անգամ հունվարին հանձնել քննություն, եթե կցանկանա, երկրորդ անգամ էլ կարող է հունիսին հանձնել: Դրանից հետո ամենաբարձր գնահատականը կմասնակցի որևէ մասնագիտության համար նախատեսված մրցույթին:

«Ի՞նչ է տալու այս նոր հնարավորությունը դիմորդին. նախ իրենք կծանոթանան քննության գործող կարգին, պատասխանի ձևաչափին, թեստ-գրքույկին, ձևաթուղթը լրացնելու ձևին, ինչպես նաև կարող են իրենց ժամանակը հաշվարկել: Օրինակ՝ կարող է լինել դիմորդ, ով երկու քննություն պետք է հանձնի, ու սա կարող է հնարավորություն տալ իրեն երկու քննություններից մեկը հանձնել հունվարին, ստանալ իրեն բավարարող գնահատական և կենտրոնանալ մյուս առարկայի վրա, որը կհանձնի հունիսին: Իսկ չբավարարելու դեպքում էլ կարող է երկրորդ անգամ հանձնել նույն առարկան և ստանալ բավարար գնահատական»,-պարզաբանեց ԳԹԿ մամուլի խոսնակը:

Նա հավելեց՝ իսկ այն դեպքում, երբ դիմորդը երկու քննություններից մեկում կստանա անբավարար, մրցույթին կմասնակցի նրա դրական գնահատականը: Հայտագրման ավարտից հետո, երբ հայտնի լինի քննություն հանձնողների թիվը, արդեն կսահմանվեն քննական օրերը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am