ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա
«ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան: