Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգության համար «տեղեկատվական բազայի» նախապատրաստումը

Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգության համար «տեղեկատվական բազայի» նախապատրաստումը։ Այդ նպատակով միանգամից երկու գերատեսչություններ՝ պաշտպանության նախարարությունն ու արտգործնախարարությունը, հանդես են եկել հայտարարություններով։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ հայկական կողմին ականների տեղադրման վերաբերյալ հերթական մտացածին մեղադրանքներն են առաջ քաշվում․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի թուրքական զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփինարը եւ ռուսական զորախմբի ղեկավար, դերծովակալ Օլեգ Սեմյոնովը նոյեմբերի 23-ին զննել են ականապատված հատվածը: Նոյեմբերի 24-ին այդ տարածք են այցելել օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները եւ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրագրողները։

Վերոնշյալը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի, ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերը Ադրբեջանի տարածքից, ինչպես նաեւ կոպտորեն խախտել է հայտարարության 6-րդ կետը, եւ ականներ տեղափոխելով՝ չարաշահել է Լաչինի ճանապարհը ապօրինի ռազմական գործունեության համար՝ սադրանքներ իրականացնելով Ադրբեջանի դեմ։ Հայաստանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի այս գործունեությունը ռազմական հանցագործություն է, միջազգային մարդասիրական իրավունքի եւ եռակողմ հայտարարության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում»։

Այսպիսով, ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են համապատասխան նախադրյալներ ստեղծել նոր ագրեսիան արդարացնելու համար։


 NEWS.am

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am