ԲԴԽ-ն որոշեց նկատողություն հայտարարել Արթուր Ստեփանյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Ստեփան Միքայելյանի, բավարարեց Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Դատավորին վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։
Մասնավորապես, կարգապահական վարույթի քննարկման շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը հրապարակել է միջնորդության հիմնավորումները, համաձայն որոնց՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն մեկ տարի յոթ ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը՝ հայցվորին տրամադրվել է սահմանված ժամկետից 1 տարի 4 ամիս անց, իսկ պատասխանող կողմից 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ։ Ըստ նախարարության՝ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև ակնհայտորեն պարտավոր էր դա անել, հետևաբար, դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։
Դատավոր Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ բարձրաձայնել էր՝ վարույթը կարճելու անհրաժեշտության մասին։ Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել էր անձի հաղորդման հիման վրա, որը հետագայում հետ է վերցրել դիմումը, իսկ ՀՀ ԱՆ-ն իր կողմից մատնանշել է նաև պատասխանող կողմին որոշում չտրամադրելու հանգամանքը, ինչն առարկայազուրկ է։ Ընդ որում, պատասխանող կողմը հերքում է ՀՀ ԱՆ պնդումները, մասնավորապես, պատասխանողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը ենթադրում է, որ դատական ակտը պատասխանողը ստացել է։ Բացի այդ, Սահակյանի կողմից բարձրաձայնվել էր նաև «Երանուհի Թումանյանց-Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան» եռամիասնության հարցը՝ արձանագրելով, որ Երանուհի Թումանյանցը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՆ փոխնախարարի պաշտոնը, ունի սերտաճվածություն՝ Անդրեասյանի հետ, ուստի, չի կարող լինել անկողմնակալ։
Սիրանուշ Սահակյանը հավելեց նաև, որ արդարադատության նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը նույնաբնույթ խախտումների ժամանակ ցուցաբերել է խտրական վերաբերմունք՝ այս դեպքում հարուցելով, իսկ բազմաթիվ այլ դեպքերում այլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն չներկայացնելով: Արթուր Ստեփանյանը միացավ իր ներկայացուցչի դիրքորոշումներին:

«Երանուհի Թումանյանցին չեմ ճանաչում, շփվել ենք նրա՝ ԲԴԽ գալուց հետո, ունեմ դրական վերաբերմունք, բայց նա չի կարող լինել անկողմնակալ»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Սահակյանի դիտարկմամբ՝ տպավորություն է, թե քննարկման առարկա էր դարձվում դատական դեպարտամենտի տեխնիկական աշխատանք կատարող աշխատակցի պատասխանատվության հարցը, որը պարտավոր էր դատավորի կողմից որոշման տրամադրման արդյունքում մի կողմից ապահովել դրա հրապարակումը կայքում, մյուս կողմից՝ առձեռն գրությամբ հանձներ հայցվորին, պատասխանողին, կամ՝ հանձներ փոստին, մինչդեռ, այս դեպքում գործ ունենք դատավորի հետ և կարգապահական զանցանքի մեղադրանքում ի սպառ բացակայում է դատավորին վերագրվող արարքի օբյեկտիվ կողմը։ Սահակյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ դիմումատուն թյուրիմացության համար հետ է վերցրել բողոքը՝ չցանկանալով հետամուտ լինել դրա քննարկմանը և ինքնին «թյուրիմացություն» բառը վկայում է, որ դիմող կողմը միտումներ չի տեսնում դատավորի գործողություններում։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց՝ դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am