«Չենք համակերպվել ու չենք համակերպվելու». Ասում են ու Հայաստանը թողնում անդունդի եզրին

«Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում», չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, երեկ կազմակերպության երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ գագաթնաժողովում չնայած ամբողջ բարդությանը, չնայած, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավելել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ "Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերն «ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:

Պեսկովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նա հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի շուրջ մեկնաբանել որպես ձախողում։ «Դա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այդպես դիտարկել իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է», - պնդել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին, «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է ՀՀ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Հունանյանը հավելել է, թե ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել:

Փաշինյանը երեկ հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը, պատճառաբանելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի չի բերվել։

Բայց չնայած, որ ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, Փաշինյանն այսօր անկեղծ ու դրական էր գնահատել երևանյան գագաթնաժողովի քննարկումները։ «Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով: Բայց ես էլի ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը», - ասել է Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին «Ազատության» հետ զրույցում այսօր հույս է հայտնել, թե ՀԱՊԿ անդամ երկրները «ուշքի կգան» և առնվազն քաղաքական գնահատական կտան այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ երեկ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ ռազմաքաղաքական այդ կառույցն անգամ քաղաքական հայտարարություն անելու հայկական կողմի ակնկալիքը չի բավարարել։ ԱԺ նախագահի խոսքով՝ հայկական կողմի դժգոհության պատճառը նաև ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջին էր վերաբերվում, քանի որ երրորդ պետության զորքերը այժմ ՀԱՊԿ տարածքում են։

«Բավարար չի եղել մեզ այն գնահատականը, որը մեզ պետք էր: Ինչո՞ւմ է զավեշտը, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, մենք ակնկալիք ունեինք քաղաքական գնահատականի ռազմաքաղաքական դաշինքից, և այդ ակնկալիքը նույնպես չի բավարարվում, դրա համար որոշում է կայացվել չստորագրել: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները ուշքի կգան և կհասկանան, որ ՀԱՊԿ-ի սահմանը նաև Հայաստանի սահմանն է», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան կառույցի անդամ Հայաստանի նկատմամբ։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի համոզմամբ, պատճառն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, բայց դա չի կարող ազդել միջպետական պայմանագրային պարտավորությունների վրա։

Այժմ, ըստ Սիմոնյանի, ՀԱՊԿ-ը ինքը պետք է ապացուցի իր գոյությունն ու աշխատունակ լինելը։ Ազգային ժողովի նախագահը շեշտում է՝ Հայաստանը, երբ անդամակցում էր այս կառույցին, դա անում էր Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և եթե այդ վտանգի պարագայում ՀԱՊԿ-ը չի գործում, ապա ինչի՞ համար է Հայաստանը շարունակում անդամակցել այդ կառույցին։

Չնայած այս իրավիճակին, իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում կառույցը լքելու մասին ուղիղ հայտարարություն անել։

«Ակնհայտ է, չէ՞, որ հայաստանյան իշխանությունները չեն համակերպվել, չեն համակերպվում ու չեն համակերպվելու այսօրվա անգործության հետ և հիմա որևիցե հայտարարություն անելը շատ կտրուկ կդիտվի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «այս պահին դեռ չենք հայտարարում, որ դուրս կգանք այդ կառույցից, եթե առաջիկայում այդպես էլ չլինի այդ քաղաքական գնահատականը», ԱԺ նախագահն արձագանքեց. - «Մենք երբևիցե չենք ասել, որ դուրս կգանք, մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել մեր տարածաշրջանից, իրենք են գնացել այստեղից և մենք ուզում ենք, որ մեզ տեղեկացնեն, ասեն՝ իրենք այլևս այս տարածաշրջանում չկան, չեն գործում և ՀԱՊԿ-ն այստեղ այլևս սահման չունի»:

Եվ ի՞նչ... Ո՞րն է Հայաստանի պլանը, եթե իսկապես Ռուսաստանը դուրս է գալիս այս տարածաշրջանից... Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությունը, երբ Ալիևի ու էրդողանի երազանքը Հայաստանի ոչնչացո՞ւմն է...

Ի վերջո, Հայաստանը պատասխանատու է որպես ՀԱՊԿ անդամ՝ այդ կառույցում ստեղծված իրավիճակի համար: Հայաստանն այս կառույցում նախագահող պետություն էր ու եթե նա այս ընթացքում չկարողացավ անդամակից երկրներից Հայաստանի պետության շահին համապատասխան որևէ դրական հայտարարություն ստանալ՝ նախևառաջ ինքն իրեն պետք է մեղադրի, ոչ թե այլոց...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1491 անգամ
Լրահոս
Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am