ԵՄ վերագնահատում է իր մոտեցումը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի սկզբին կայցելի Պեկին, որտեղ կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: Ըստ Եվրամիության բարձրաստիճան աղբյուրների՝ Միշելը Չինաստանի մայրաքաղաք կժամանի դեկտեմբերի 1-ին: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի ուղևորությունը կազդարարի փոփոխություններ Եվրամիության և Պեկինի հարաբերություններում:
Պարբերականը նշում է, որ Եվրոպական միությունը վերագնահատում է իր մոտեցումը Չինաստանի նկատմամբ, քանի որ կան մտահոգություններ, որ ԵՄ-ն չափազանց մեծ տնտեսական կախվածություն ունի Պեկինից: