100 մլն եվրոյի վարկ Հայաստանին
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հավնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծում նշվում է, որ խոսքը 100 մլն եվրոյի վարկային համաձայնագրի մասին է, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: