Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է The Washington Post: Как четыре президента США развязали экономическую войну во всем мире. Часть 3 Վարունգն ու պոմիդորը ցիտրուսային մրգեր են դարձել Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին (video) Բուհը 7 ամիս ռեկտոր չունի Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում «BMW»-ի 24-ամյա վարորդը հարսանիքի ժամանակ կրակnցներ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am