Պարեկային ծառայության «բարեփոխումները» նոր նվաճումներ են արձանագրում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Այդպիսի մի տեղեկության համաձայն, օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Սակայն սա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի հետ կատարվածի հետ կապված ամբողջ պատմությունը չէ: Ըստ տեղեկությունների, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել է չափազանց «ջերմ» վերաբերմունքի և արդյունքում ստացել է բավականին լուրջ մարմնական վնասվածքներ: Այս ամենը բավական չէ, հիմա էլ Քննչական կոմիտեում գործ է «կարվում»՝ ձեռնափայտով տեղաշարժվող արվեստագետին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեր տեղեկություններով, քաղաքացին արդեն վեցերորդ օրն է, ինչ ստացիոնար բուժում է ստանում բժշկական հաստատություններից մեկում, իսկ ոստիկանության համակարգի «բարեփոխումները» շարունակում են արձանագրել հերթական նոր նվաճումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու 93-ամյա կնոջ սպանելուց առաջ 24-ամյա երիտասարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ․ Մանրամասներ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am