«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում: Գլխավորն այն է, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ունենա առանձին մասնաշենք: Հիշեցնենք, որ Բարսեղյանը այստեղ է տեղափոխվել աշխատանքի Անահիտ Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:
Ինչեւէ, դառնալով կայացված որոշմանը՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը եւ ավելանում է գործազրկությունը: Ամեն դեպքում, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է մեկ հարկաբաժնում կազմակերպվի մի հսկա կառույցի աշխատանքը: Այրվածքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանն ասաց, թե. «Բոլոր հարցերով դիմեք Առողջապահության նախարարություն»: Իսկ, ահա, «Մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ավելին ասել չի կարող:
Այսպիսով՝ ՀՀ առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւս մեկ անգամ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտի երկու կարեւոր ուղղությունների գործունեությունը՝ արդյունքում խառնաշփոթ ստեղծելով առողջապահական ոլորտում: Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ավելին՝ Կառավարության որոշման մեջ անգամ մեկ նախադասությամբ ընդգծված չէ, թե ինչ է լինելու «Մաշկաբանության ազգային կենտրոնի» ճակատագիրը: Բայց սա չի խանգարում, որ լայն ժպիտով գնա, կանգնի եւ լուսանկարվի ճապոնացիների կողմից նվեր ուղարկված շտապօգնության մեքենաների ֆոնին»:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը