Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը ՀԱՊԿ-ից, իսկ ՀԱՊԿ-ը Նիկոլ Փաշինյանից

Այս կառույցը հիմնվել է 1992-ին Ուզբեկիստանի մայրաքաղաքում, որպես ԱՊՀ-ի ռազմական բաղադրիչ: Բոլորն էլ հասկանում էին, որ դա ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ուներ Մոսկվայի համար, քան գործնականում կար: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առաջացել էր մեծ քաղաքական «բաց», որը կարող էր «լցնել» այլ կենտրոններից: Եվ, ահա, այդ «բացը» լրացնելու համար Մոսկվան ստեղծեց այդ կառույցը, որպեսզի կարողանա լուծել իր սպեցիֆիկ խնդիրները: Սակայն հետագայում, հատկապես երբ հետխորհրդային տարածքում շարունակվեցին կենտրոնախույս գործընթացները, մի շարք երկրներ դուրս եկան ՀԱՊԿ-ի կազմից: 1999-ին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկիստանը հայտարարեցին, որ այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն: Հետագայում այդ կառույցից հեռացան նաև Մոլդովան և Ուկրաինան:

Ներկայումս ՀԱՊկ-ի կանոնադրությունը այնքան է լղոզված, որ դժվար է ասել, թե գործնականում, բացի սիմվոլիկ դերից էլ ինչ ակնկալիք կարելի է ունենալ այդ կառույցից: Օրինակ, հայ-ադրբեջանական բախումների ընթացքում բոլորի համար պարզ դարձավ այս կառույցի ոչ լիարժեքությունը, քանզի բացի Ռուսաստանից մյուս երկրների համար պարզ չէր, թե ինչու իրենք պիտի աջակցեին Հայաստանին՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտում: Նույնը եղավ, երբ առաջացավ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև կոնֆլիկտը: Այստեղ էլ ոչ ոք չուզեց միջամտել և աջակցել կողմերից որևէ մեկին:

Ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմում մի քանի անգամ չէ, որ ռմբակոծվել է նաև Ռուսաստանի տարածքը և այդ կառույցի պայմանագրի համաձայն ՀԱՊԿ-ի մյուս անդամները պիտի աջակցեին Ռուսաստանին: Մինչդեռ այդ երկրները նույնիսկ քաղաքական մակարդակով պատրաստ չեն դա անել:

Միակ երկիրը, ով քաղաքականապես աջակցում է Մոսկվային՝ դա Բելառուսն է, բայց նույնիսկ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ չէ իր զորքն ուղարկել Ուկրաինա: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը, որպես լիարժեք ռազմական կառույց, կայացած չէ և նույնիսկ դժվար է ասել, թե երբևիցե կկայանա, թե՝ ոչ:

Պարզ է մեկ բան, որ Հայաստանը երբևիցե չպետք է հույս դնի այդ կառույցի վրա, հասկանալով վերը նշվածը:

Մյուս կողմից այդ կառույցին անդամությունը մեզ տալիս է մի շարք արտոնություններ, հատկապես զինամթերքների գնման հարցում, որով կարող ենք բալանսավորել Ադրբեջանի բազմամիլիառդանոց աստիճանի հասնով զենքի գնումները:

Հասկանալի է, որ Մոսկվայի համար ՀԱՊԿ-ի գոյությունը, հատկապես ներկայիս իրավիճակում իր նվազած իմիջի պարագայումն, կարևոր հարցերից մեկն է և երբ Երևանում հրապարակային հայտարարություններ են հնչում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ապա Մոսկվայում այդ ամենը գնահատում են, որպես արևմտյան պատվերներ:

Այդ ամենից մենք օգուտ չենք կարող քաղել, սակայն վնասներ, հաստատ կարող ենք ունենալ:

Բայց այս ամենը հասկանալու համար պետք է, որ ներկայիս հայաստանյան իշխանությունները ունենային գոնե տարրական պատկերացումներ Հայաստանի իրական կարողությունների վերաբերյալ:

Քանզի հակառակ պարագայում, դրա հետևանքները կարող են լինել այնպես, ինչպես եղավ, երբ նույն այս իշխանությունները տապալեցին բանակցային գործընթացը, դրանով իսկ ճանապարհ բացելով ադրբեջանական ագրեսիայի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am