Ալիևի հիստերիկ ստերն ու անմակարդակ հեգնանքը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - հեգնել է Ալիևը։

Ալիևն ակնհայտորեն ջղաձիգ է, նրա հրապարակային ելույթներում ավելի ու ավելի է սկսել նկատվել անմակարդակ քննադատություններ՝ Հայաստանին ամբողջությամբ սատարող պետության՝ Ֆրանսիայի նկատմամբ:

Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։ «Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց հստակեցնելու, թե ինչ թեզերի մասին է խոսքը և որոնք են Բաքվին սատարած երկրները:

Իրականում, Ալիևը ստել է, որովհետև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Բանաձևը, մասնավորապես, համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Ահա թե ինչու է Ալիևը ջղաձիգ և որոշել է խաբել սեփական հասարակությանը...

Նախ, օրեր առաջ Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ արեց կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջում Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերել, հայ ռազմագերիներին ազատ արձակել։ Պատգամավոր Պիեռ Ուզուլիասը քննադատեց ԵՄ-ին, որ ռուսական գազը ադրբեջանական կապույտ վառելիքով փոխարինելով աչք է փակում Հայաստանի տարածքային ինքնիշխանության ոտնահարումումների վրա. «Ադրբեջանն օգտվում է ռուս - ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմաններն առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց»։
Ճիշտ է, Սենատի ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար, սակայն այն քաղաքական մեծ ազդեցություն ունի՝ թե՛ Ալիևին զսպելու, թե՛ ԵՄ այլ պետությունների համար:

Այժմ էլ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել են մի շարք փաստաթղթերով են Հայաստանին աջակցություն հայտնել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը որոշակի դիվանագիտական պարտություններ է կրում:

Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի «սադրանքներին»:

«Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան:

«Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:

Սա այն բացառիկ դեպքն է, երբ Ալիևի նշածում ճշմարտության որոշ նշույլներ կան. այո, Հայաստանը ՀԱՊԿ-ում, իրապես, դաշնակիցներ չունի, և նույնիսկ կարելի է ասել, որ երբեք էլ չի էլ ունեցել, դա նորություն չի:

ՀԱՊԿ-ն կա, քանի դեռ դա Ռուսաստանին է պետք, ու Հայաստանը ՀԱՊԿ-ում է, որովհետև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, իսկ ՀԱՊԿ-ի մյուս անդամներից երբեք ոչ ոք, ոչինչ չի էլ ակնկալել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2154 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am