«Поручик! А Вы детей любите? Нет. Но сам процесс...»

Հրապարակը գրում է․ 2020 թվականի հունվարի առաջին կեսին ժողովրդավարության հրացոլք կատարվեց հայկական երկնակամարում. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երկու անգամ որպես վկա ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտե: Սակայն քննչականում հարցաքննվել է որպես տուժող: Դա հայաստանյան հասարակությանը ներկայացվեց որպես ժողովրդավարության ամենաիսկական դրսևորում: Հրապարակվեց, որ հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե: Խոսքը Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների առումով հարուցված քրեական գործի մասին է: Շոուն վաղուց է ավարտվել, և շուտով կլրանա այդ «պատմական» իրադարձության երեք տարին, սակայն նույն այդ հասարակությունը դեռևս տեղյակ չէ, թե ովքեր և ինչպես են կազմակերպել այդ գաղտնալսումները: Սակայն, ինչպես ասվում է ռուսական անեկդոտում՝ «Поручик! А Вы детей любите? Нет. Но сам процесс...»:

Պարզվում է, սակայն, որ «մեծարգո» Փաշինյանը հարցաքննվել է նաև երրորդ անգամ, և դա տեղի է ունեցել վերջերս: Երրորդ անգամ նրա հարցաքնվելը պահվել է գաղտնի, և դրա մասին մեզ տեղեկացրեց ամերիկյան հարկատուների հաշվին գոյատևող հայաստանյան լրատվական կայքը: Բայց ինչպես և սպասվում էր, այս անգամ տեղեկատվական շոու չէր բեմադրվել, քանի որ, նախ, Փաշինյանը վաղուց է հրաժեշտ տվել ժողովրդավարության թեմայով հասարակության հետ սիլի-բիլի անելուն: Երկրորդ, այս անգամ ևս նա հրավիրվել էր որպես վկա, սակայն իրական ժողովրդավարության պայմաններում Քննչական կոմիտեից ինքը դուրս կգար առնվազն քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրություն տալու պայմանով: Փաշինյանը հարցաքննվել է զոհված զինվորների հարազատների պահանջի հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում: Վերջիններս ապրիլից անընդհատ բողոքի ակցիաներ էին անում կառավարության և գլխավոր դատախազության շենքերի առջև։ Պահանջում էին հարցաքննել Փաշինյանին և նրան որպես մեղադրյալ ներգրավել այդ քրեական վարույթի շրջանակում: Կարծում եմ, որ զոհվածների հարազատների պահանջն, ի վերջո, կյանքի կկոչվի իշխանափոխությունից անմիջապես հետո: Որովհետև ոչինչ չի մնում անհետևանք այս աշխարհում:

 

դիտվել է 701 անգամ
Լրահոս
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան Մի փաստ ներկայացնեմ, որով կարելի է պատկերացում կազմել մեր իրավական համակարգի մասին Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան Քաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավոր Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ Ֆարմանյան Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am