Բացահայտվել են ՊՆ-ի պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից վերադաս պաշտոնատար անձին 734.040 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է նույն զորամասի հրամանատար, իր մտերիմ Վ. Ա.-ին, ով, իր հերթին, համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:


Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն Վ. Ս.-ին է փոխանցել 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին:

Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, որից հետո Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:

Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով ընդունել է 906.520 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:

Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:

15.11.2022 թ.-ին Վ. Ա.-ն, Վ. Ս.-ն, Տ. Չ.-ն և Հ. Ա.-ն ձերբակալվել են:

Նույն օրը Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին` 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ա.-ի և Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից» Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Մեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան Իմ դիրքորոշումը չեմ փոխում. Վարդան Մինասյանը պարգևատրմանը չներկայանալու և 3-4 խաղով որակազրկվելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am