Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի հետ կժամանի Հայաստա՞ն
Նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
hayeli.am-ի տեղեկություններով Պուտինի հետ Հայաստան կժամանի նաև հայազգի ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը։
Հատկանշական է, որ օրորս Հայաստանի իշխանությունների որոշմամբ Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանում անցանկալի անձ է հայտարարվել, հետևաբար, սպասվում են բավականին լարված իրադարձություններ, եթե Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի հետ ժամանի Հայաստան։