Ի՞նչ անել, որ Ալիևն այլևս երբեք չայցելի Արցախ

Կոպտորեն խախտելով «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության 2022թ. փետրվարի 18-ի օրենքը՝ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը, առանց Արցախի Հանրապետության վարչակազմի գրավոր թույլտվության, 2022թ. նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածք՝ քաղաք Շուշի, որտեղ կրկին հոխորտացել ու մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, մասնավորապես՝
• «Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժեր, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։ Հայաստանը լիովին չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։ Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք ու պատրաստ ենք։»:
Ակնհայտ է, որ Իլհամը զգուշանում է և շատ լավ գիտի, որ արցախահայությունը, հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ, այն է՝ իր տարածքների կորստի հետ: Հայաստանի զինված ուժերն Արցախից դուրս բերելու մասին հայտարարությունը ուղիղ մանիպուլացիա է, քանի որ ՀՀ-ն Արցախում չունի զինված ուժեր, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես դե ֆակտո պետություն, միջազգային իրավական ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ինքը նպատակահարմար է համարում՝ ապահովելու իր անվտանգությունը: Խոսքս մասնավորապես վերաբերում է 1933թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիային: Համաձայն նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ մյուս պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը,…»: Զանգեզուրի միջանցքն իրենց տրամադրելու մասին հայտարարությունը կրկին մանիպուլացիա է: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Որպեսզի «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը չարմատավորվի դիվանագիտական բառապաշարում, ի դեպ թե՛ ներսում, և թե՛ դրսում, առաջարկում եմ չօգտագործել օկուպանտ Ադրբեջանի սուլթանի կողմից շրջանառության մեջ դրված այդ հասկացությունը, այլ օգտագործել «ճանապարհ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով» ձևակերպումը:
«պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։»

Այս առումով հարկ է նշել հետևյալը. փոխանակ հայկական կողմն այս մասին պարբերաբար բարձրաձայնի, Իլհամ Ալիևն է խոսում սադրանքների մասին: Օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ղարաբաղը մեր հողն է. Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության։»:

Ակնհայտ սուտ և կեղծ հայտարարություն: Բնականաբար Արցախը երբեք չի եղել և այժմ էլ չի հանդիսանում այսպես կոչված ադրբեջանական հող: Մի քանի տասնյակ դարերի պատմություն ունեցող թե՛ իրավական և թե՛ պատմական անառարկելի փաստերը վկայում են, որ Արցախը եղել է հայկական հող:
«եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության» հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։»:

Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Երկու տարի է, ինչ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակը շարժվող մեքենաներին։»:
Սրանով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է խաթարել Լաչինի միջանցքով իրականացվող բնականոն երթևեկությունը: Սա կրկին ուղիղ և բաց տեքստով հնչեցված սպառնալիք է ուղղված Արցախի և Հայաստանի հանրապետություններին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ իմանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք մեր աչքերով տեսնում ենք Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել: Ես պատասխանել եմ նաև նրանց: Եթե նրանք նորից ինչ-որ բանի մասին կկանչեն (Если они еще будут кукарекать о чем-то), ապա նորից կպատասխանեմ: Դա ինձ չի կանգնեցնի:»:
Այս հայտարարությամբ Իլհամ Ալիևն, ըստ երևույթին, նկատի ունի Եվրոպական խորհրդարանին: Բանն այն է, որ 2021 և 2022 թվականների ընթացքում Եվրոպական խորհրդարանն ընդունել է չորս բանաձևեր, որտեղ մասնավորապես արձանագրել է հետևյալը՝
1. Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորված են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, (2021թ. մայիսի 19-ի բանաձև),
2. ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին, (2022թ. փետրվարի 17-ի բանաձև),
3. հայկական մշակութային ժառանգության ջնջումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և ատելության համակարգված, պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, ներառյալ անմարդկայնացումը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը Հարավային Կովկասում, (2022թ. մարտի 9-ի բանաձև),
4. 44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների, Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել,
Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության, (2022թ. հունիսի 8-ի բանաձև):

• «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկա շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ մեկից չենք զգուշանում: Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը:»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ի լուր բոլորի բացահայտ հայտարարել է, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:
Իլհամ Ալիևի վերոնշյալ՝ միջազգային իրավական ակտերի պահանջները կոպտորեն ոտնահարող, հակահայկական հայտարարություններն անառարկելիորեն վկայում են, որ զուր են և սին այն հույսերը, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ Ադրբեջանը կդադարեցնի ռազմատենչ հռետորաբանությունը, դրան հաջորդող զինված սադրանքները և հնարավոր կլինի նրա հետ ունենալ համատեղ խաղաղ գոյակցություն: Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բռնազավթումից ազատագրելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է հայկական զույգ հանրապետություններում ապրող հայության համար:
2. հայրենատեր գործունեության հետագիծ ու սիստեմատիկ կրթություն և պետական կառավարման ոլորտի փորձառություն ունեցող անհատներից ձևավորել Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային, պետական շահերը սպասարկող Հայաստանի Հանրապետության վարչակազմ:
3. Կարգավորել, վերականգնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության հարևանների, բարեկամների, դաշնակիցների և ռազմավարական դաշնակիցների հետ առաջացած խնդիրները:
4. Վերականգնել, վերազինել և արդիականացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունների զինված ուժերը:
5. Ուժի միջոցով վերականգնել Արցախի և Հայաստանի հանրապետությունների դե յուրե տարածքային ամբողջականությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1411 անգամ
Լրահոս
Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am