Դաժան, եղբայրասպան պատերազմ. երկու կողմից՝ 100-հազարական զոհ ու վիրավոր

Խերսոնի «ծանր լուծումը»

Երեկ, ոչ այնքան անսպասելի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգեց զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան գրավել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ «օրինականացրել» հանրաքվեով:

Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները: Շոյգուն ընդունել է առաջարկը: «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:

Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ: Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով: Նա առաջարկել է այդ զորամիավորումները տեղակայել մյուս ուղղություններում:

Բոլորի համար պարզ է, որ գործնականում սա նշանակում է Ռուսաստանը հանձնեց Խերսոնը: Վերջին շաբաթների ընթացքում տեղական ռուսական իշխանությունները բնակիչներին կոչ էին արել հեռանալ Խերսոնից, քանի որ ուկրաինական ուժերը մոտենում են այդ տարածքներին: Գեներալ Սուրովիկինը վերջերս խոստովանել է, որ «Խերսոնի վերաբերյալ հնարավոր են ծանր լուծումներ»:

Մոսկվան չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, թե Մոսկվան երբևէ չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից և դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները: «Մենք նախկինի պես բաց ենք բանակցությունների համար: Մենք երբեք դրանցից չենք հրաժարվել և պատրաստ ենք դրանք վարել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս պահին են հաստատվում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է պաշտոնական Բեռլինի քաղաքականությունը, հայտարարելով, որ Ուկրաինային բանակցությունների դրդելու փոխարեն, Գերմանիան զենք է մատակարարում այդ երկրին: «Կիևի ռեժիմի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու փոխարեն, գերմանական կողմը՝ խախտելով հակամարտության գոտիներ մահացու զինատեսակներ ուղարկելու արգելքի մասին սեփական օրենքներն ու կանոնները, շարունակում է Կիևին տարատեսակ սպառազեն տրամադրել և դրանով խրախուսում է ցանկացած գնով շարունակել մարտական գործողությունները»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

Ուկրաինական պատերազմում երկու կողմից 100-հազարական զինծառայող է զոհվել և վիրավորվել

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես նման կորուստներ են կրել։

Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ Միլլին ասել է, որ իր գնահատականներով՝ սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ։ «Մենք խոսում ենք սպանված և վիրավոր ռուս զինվորների 100 հազարից ավելի թվի մասին: Հավանաբար նույնն է ուկրաինական կողմից: Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է», - Միլլիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Գեներալը չի հստակեցրել, թե որտեղից է ստացել այս տեղեկությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով 5 հազար 937 մարդու մահվան մասին։ Նույն օրերին Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 9 հազար զինծառայող։

«Վաշինգտոնը հրաժարվել է Կիևին ամերիկյան անօդաչուներ տրամադրել»

«Սպիտակ տունը Ուկրաինային ամերիկյան արտադրության նորագույն Gray Eagle MQ-1C հարվածային անօդաչու թռչող սարքեր չի տրամադրի», - ըստ «Ազատության», գրել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով նախագահ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները։

Ավելի վաղ Կիևին նորագույն անօդաչուներ տրամադրելու կոչով Սպիտակ տանն էին դիմել 17 կոնգրեսականներ։ «Ուկրաինայի իշխանությունները ևս բազմիցս դիմել էին ամերիկյան իշխանություններին Gray Eagle անօդաչուներ տրամադրելու խնդրանքով», - գրում է պարբերականը։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ուկրաինացիներին ամերիկյան անօդաչուների տրամադրմանը դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ մտավախություն հայտնելով, որ այդ քայլը կհանգեցնի հակամարտության սրման ինչպես նաև կարող է Մոսկվայի համար ազդակ հանդիսանալ առ այն, որ Վաշինգտոնը Ուկրաինային այնպիսի զինատեսակներ է տրամադրում, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, Պենտագոնում վախենում էին, որ եթե ամերիկյան անօդաչուները խոցվեն, ապա որոշ գերգաղտնի ժամանակակից տեխնոլոգիաներ կարող են հասու դառնալ ռուսաստանցիների համար։

Մոսկվայի որոշման համատեքստում՝ ռուսական զինուժը դուրս բերել՝ ուկրաինական Խերսոնից, Արևմուտքի կողմից առաջիկայում կարող է մեղմացուցիչ հանգամանք դառնալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3463 անգամ
Լրահոս
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am