Հարևան Իրանի վերջին նախազգուշացումները՝ Ալիևին

Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու միջոցով, ըստ MEHR գործակալության, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է ԱԳՆ խոսնակը:

Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում՝ օգնելու տարբեր ձևաչափերով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առաջին նիստը՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու մեղադրանքին, Քանանին ասել է․ - «Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։ ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ շեշտել է՝ Իրանը չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջերս տեղի ունեցած զորավարժություններին՝ Քանանին ասել է, որ նորմալ և նախապես ծրագրված քայլ էր, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով «տեղեկացրել էին շահագրգիռ հարևաններին»։

Հիշեցնենք, որ Իրանը հոկտեմբերի կեսերին լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը։ Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո սա Իրանի զինված ուժերի երրորդ լայնածավալ զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում։ Լրատվամիջոցները փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Իրանի նախագահն Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։

Ի՞նչն է պատճառը, որ Թեհրանից այսպիսի պարզաբանում հնչեց...

Բանն այն է, որ երեկ Ալիևը Շուշիից հանդես եկավ հերթական սպառնալիքներով հեղեղված ելույթով՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանին աջակցողների ուղղությամբ: Պարզից էլ պարզ է, որ Ալիևի խոսքն ուղղված էր հենց հարևան Իրանին:
Ահա, Ալիևը երեկ ասել է. «Նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին, պետք է իմանան՝ ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»: Այնուհետև նա շարունակել է. «Եթե հարկ լինի, մենք ևս մեկ անգամ ի ցույց կդնենք դա և կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաև նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»։

Ինչպես երևում է, Իրանին, այնուամենայնիվ հաջողվել է «վախեցնել» Ալիևին...

Երկու-երեք շաբաթ առաջ Իրանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Արևելյան Ադրբեջան նահանգում։ Ադրբեջանի Նախիջևան հանրապետությանը սահմանակից Ջուղայի շրջանում անցկացված վարժանքներին մասնակցեցին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։
Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի գեներալ Մոհամադ Պակպուրն ընդգծել էր, որ «այս զորավարժությունները նպատակ ունեն խաղաղություն ու բարեկամություն բերել հարևան երկրներին» ու միաժամանակ ցույց տալ Իրանի թշնամիներին, որ Հեղափոխության պահապանների կորպուսը՝ այլ զորամիավորումների հետ, պատրաստ է պաշտպանել Իրանի պետական սահմանները։

Հոկտեմբերի կեսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի առաջնորդի հետ հանդիպմանն ընդգծեց, որ չի հանդուրժի պատմական սահմանների, տարածաշրջանային քաղաքականության և հայ֊իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Այդ մասին Թվիթերում գրել է Իրանի նախագահական աշխատակազմի քաղաքական հարցերով պատասխանատու Մոհամադ Ջամշիդին` Աստանայում կայացած Ալիև֊Ռաիսի հանդիպումից հետո: Միաժամանակ, Ռաիսին ընդգծել է, որ իրանական կողմի համար անընդունելի է տարածաշրջանում «եվրոպական զինվորական ներկայություն` ցանկացած պատրվակով»:

Մինչ այդ Իրանի նախագահականն էր հաղորդել Ալիև֊Ռաիսի հանդիպման մասին: «Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն: Հիշեցնելով, որ Իրանն առաջին երկիրն էր, որը շնորհավորեց Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, նախագահ Ռաիսին հավելել է` Թեհրանը պատրաստ է իր ներուժն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու համար», - հաղորդել է Իրանի նախագահական նստավայրը:

Սա Ալիևի և Ռաիսիի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր մեկ ամիս առաջ տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ: Շաբաթներ առաջ էլ Իրանի ԶՈՒ շտաբի պետ Մոհամադ Բաղերին էր զգուշացրել, թե «Թեհրանը չի հանդուրժի հարևան Հայաստանի հետ սահմանների որևէ փոփոխություն»:

Նկատենք, որ պաշտոնական Բաքուն Իրանի հերթական նախազգուշացումների մասին որևէ բան չի հաղորդում: Ըստ պաշտոնական Բաքվի, Ռաիսին պնդել է, թե «Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է Իրանի հարևանների շարքում, գոհունակություն հայտնել տնտեսական ու առևտրային կապերից և հավաստիացրել, որ Թեհրանը լուրջ մտադրություններ ունի Ադրբեջանի հետ համագործակցությունն է՛լ ավելի ընդարձակելու վերաբերյալ»:

Ալիևը նախընտրում է Իրանի հերթական նախազգուշացումներին պատասխանել ընդհանրական՝ առանց ուղիղ նշելու, թե ում է խոսքն ուղղում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4587 անգամ
Լրահոս
Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am