Նիկոլը պետք է հստակ որոշում արտահայտի․ Արկադի Ղուկասյան (video)

Ես համոզված եմ` այն ժողովուրդը, որը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, նրան հնարավոր չէ հաղթել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Այստեղ կան, իհարկե, դժվարություններ, որովհետեւ մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ եւ մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի եւ մեր բարեկամ երկրների աջակցությունը մեր պայքարում»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայմանը ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ղուկասյանն ասաց, որ մինչ այդ ուրիշ մտքեր են հնչել եւ դա հաշվի առնելով, ինքը համոզված է, որ հստակ դիրքորոշում պետք է հնչի:

Նախկին նախագահն ասաց, որ իրենք չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, միայն կարող են ենթադրել այդ մասին:

«Խոսքերն այս վերջին ժամանակահատվածում գրեթե արժեք չունեն, որովհետեւ խոսքերն ու մտքերը փոխվում են եւ մենք շատ հակասական հայտարարություններ ենք լսում, ինչը մտահոգիչ է: Այսօր Արցախը զրկված է պաշտպանել իրեն, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը այդ միսիան կիրականացնի»,-ասաց նա:

Արկադի Ղուկասյանն ասաց, որ այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են պահում Արցախի անվտանգությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր միսիան ավարտել է Արցախում. «Մեզ անհրաժեշտ է եւ Ռուսաստանի օգնությունը այս հարցում, եւ առաջին հերթին Հայաստանի օգնությունը, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ շահագրգռած լինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ունի իր շահերը, իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ որոշ հարցերում մենք տեսնում ենք վերապահումներ, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի»,-ասաց նա նշելով, որ մինչեւ հիմա իր համար պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am