Ովքեր և երբ սպանեցին Վազգեն Սարգսյանին

Թվում է, թե վերնագրում նշված հարցադրումների պատասխանները հայտնի են․ Վազգեն Սարգսյանին սպանել են 1999–ի հոկտեմբերի 27–ին, սպանել է Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը։

Վազգեն Սարգսյանը սպանվեց, սակայն նրա նպատակը՝ ազատագրված Շուշին ու Արցախն ապրում էին։ Ու քանի ապրում էին, Վազգենը շարունակում էր ապրել։

Վազգենին սպանել են կրակողը կամ կրակողները, սակայն Վազգենի գաղափարների ու նպատակների վրա կրակել են թիկունքից։ Ավելի ճիշտ՝ տանից։ Դա արել նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Արամը պղծեց Վազգենի շիրիմը, թքեց նրա դավանած արժեքների ու Վազգենի հիշատակի վրա։

Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանը հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների ձևավորման ճարտարապետներից էր, դրա խորացման ջատագովը։ Վազգենը դեմ էր Արցախն Ադրբեջանին հանձնելուն, դրա համար էլ մեծագույն դերակատարում ունեցավ 1998–ի իշխանափոխության հարցում։

Վազգենի սպանությունից հետո Արամ Սարգսյանը նստեց վարչապետի աթոռին՝ ինքն իրեն հռչակելով Վազգենի գաղափարների հետևորդ ու քաղաքական ժառանգորդ, սակայն նա իրականում ձեռք բերեց մասնագիտություն, ավելի ճիշտ՝ աշխատանք։ Արամը վազգենի եղբայր է աշխատում մինչև հիմա։ Այդ բիզնեսը շատ եկամտաբեր է։

Վազգենի անունն օգտագործելով Արամը քաղաքական պուտանկություն է անում։ Նա ամբողջությամբ դավաճանեց Վազգենին՝ դառնալով հակառուսական հիստերիկ գործիչ, կողմ արտահայտվելով Արցախի հանձնմանը։

Վազգենի արձանը Շուշիում պղծեցին ու դրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց արի ու տես, որ անգամ այս ամենից հետո Արամը Վազգենի եղբայր է աշխատում՝ Նիկոլի համար հաճախորդություն անելով ու Թուրքիայի համար ծառայելով։

Այնպես որ Վազգեն Սարգսյանին իրականում Արամ Սարգսյանն ու նրա նմաններն են սպանել (Սասուն Միքայելյանով բանով)։ Նրանք ովքեր ոտքերի տակ առան Վազգենի գաղափարները և քստմնելի ձևով օգտագործում են նրա անունը՝ սեփական բիզնեսն առաջ տանելու համար։ Սասունը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ հայտարեց, թե բա՝ «Թավշյա» հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը։ Այսինքն՝ դավաճանեց Վազգենին՝ նրան փոխելով Նիկոլի հետ։

Ահա թե ովքեր ու երբ են սպանել Վազգենին։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am