Հրահանգ Վաշինգտոնից՝ Պուտինին հանդիպելու հարցում. Որ պլանը կընտրի Փաշինյանը

Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման է հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ «նախատեսվում է քննարկել եռակողմ ու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը»: Մարիա Զախարովան մեղադրել էր Արևմուտքին «հայ-ռուսական դարավոր կապերին վնասելու համար տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկող քայլեր ձեռնարկելու» մեջ։

Պաշտոնական Վաշինգտոնը, ի պատասխան Մոսկվայի մեղադրանքի, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը տևական խաղաղության հասնելու ջանքերի համար։

Լրագրողը Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսից հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Մոսկվայի հայտարարությունները՝ Վաշինգտոնը մտահոգություն ունի՞, որ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը ամրապնդելու փոխարեն կարող է խաթարել Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս պնդել էր, թե Վաշինգտոնի ու Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումներն են, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը։

«Նախ, անկասկած, մենք վիճարկում ենք մեր ջանքերը որպես ինքնագովազդ բնութագրելը։ Ոչ մի ինքնագովազդի բան չկա, որ մենք փորձում ենք վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանն ու տարիների բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և ի վերջո մահվան՝ երկու կողմում էլ՝ հայերի ու Ադրբեջանի քաղաքացիների շրջանում», - ասել է Փրայսը:

Զախարովան նաև պնդել էր՝ Արևմուտքը Հարավային Կովկաս է փորձում տեղափոխել Ուկրաինայի վրա փորձարկված առճակատման մեխանիզմները։

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմի միակ նպատակը Երևանին ու Բաքվին օգնելն է համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու, կյանքեր փրկելու համար: «Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց: Մենք կարծում ենք՝ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հյուրընկալեց իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, երբ նրանք առաջին անգամ նույն սենյակում էին վերջին բռնություններից հետո: Ի վերջո, որոշումը Հայաստանինն ու Ադրբեջանինն է՝ արդյոք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի նրանց՝ հետամուտ լինելու տևական խաղաղությանը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Պուտինն այս առաջարկը Փաշինյանին ու Ալիևին մոտ երկու շաբաթ առաջ էր արել՝ Արևմուտքի միջնորդությամբ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Չեխիայի մայրաքաղաքում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունների արդյունքով կողմերը քառակողմ հայտարարություն էին ընդունել, որով համաձայնել էին ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը։

Փրայսը շեշտել է, թե Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա։ Բերելով Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները՝ Պետդեպարտամենտի խոսնակը պնդել է, որ Կրեմլը հարգանք չունի հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ։ «2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի», - նշել է Նեդ Փրայսը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի որոշումն է՝ այդ հարցը Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին կվստահեն։

Դե ինչ, ԱՄՆ-ից արդեն Հայաստանին ու Ադրբեջանին բաց ու հրապարակ ասում են՝ լավ մտածեք, գնա՞ք Պուտինի հետ հանդիպման, թե՞ չգնաք:

Այսօր արդեն ԱԺ-ում Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն: «Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության ու անվտանգության ապահովման գործից», - նշեց նա:
Փաշինյանն ասաց, թե ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից: «Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի ու ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա», - ասաց ՀՀ վարչապետը:
Ի դեպ, Փաշինյանը նաև հավելել է. «Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։ Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները»։

Այսինքն, մինչև տարեվերջ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելի՞ փաստաթուղթն են ստորագրելու, թե՞ Մոսկվայի: Այս մասին, նա գերադասել է լռել:

Սակայն հաշվի առնելով Վաշինգտոնից ժամեր առաջ իջեցված հրահանգը, կարելի է ենթադրել, որ Փաշինյանի համար առավել հոգեհարազատ է հենց արևմտյան խաղաղության պլանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4593 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am