Հայաստանը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

7or.am-ը գրում է․

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելումը Հայաստան շարքային քայլ չէր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով առնվազն դիվանագիտական մակարդակով պատերազմ է հայտարարվում Ռուսաստանին։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության պայմաններում սա, ըստ էության, հակառուսական սանկցիաներին միանալու թշնամական ակտ էր։

Հայաստանը ՌԴ–ում զգալիորեն թուլացրել է իր լոբբիստական հնարավորությունները։ Զատուլինը ՌԴ–ում այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ՌԴ շահը Հարավային Կովկասում պաշտպանում է հայկական շահերի հետ համադրումով։

Նիկոլը Զատուլինին արգելելով մտնել Հայաստան՝ հրապարակավ վերահաստատում է իր արևմտաթուրքական ընտրությունը։

Փաստորեն, Վրաստանը, որը չունի գոյաբանական վտանգ իր հարևաններ Թուրքիայից ու Ադրբեջանից և գտնվում է ամերիկյան ամբողջական պրոտեկտորատի տակ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացում, իսկ ահա Նիկոլը Հայաստանին դեմ է տալիս կրակին՝ փլուզելով Հայաստանի անվտանգային համակարգը և Հայաստանի համար չապահովելով որևէ այլընտրանք։

Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելվել է Փաշինյան–Պուտին–Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ։ Պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Չի բացառվում, որ Նիկոլը հրաժարվի ՌԴ մեկնելուց։

Եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Պուտինի ու Փաշինյանի միջև։ Ալիևն ակնհայտորեն կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Բայց դա Նիկոլին ու առավելևս իր դրսի տերերին չի հետաքրքրում։ Նիկոլի համար կարևորն իր անձնական շահն է, իսկ արևմտաթուրքական ուժերի համար՝ ՌԴ–ի համար խնդիրներ ստեղծելը։ Ոչինչ որ դրա գինը լինելու է Հայաստանը։ Ե՞րբ է Նիկոլին կամ նրա տերերին հետաքրքրել հայերի ու Հայաստանի ճակատագիրը։

Հ․Գ․։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական թևի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանն ուրախ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր եզր են գտել Զատուլինի հարցում։ Վերջինս անցանկալի անձ է նաև Ադրբեջանում։

Այս դիշովկան նիկոլենց «տան» Գիքորն է․ բարձրաձայնում է ներսի խոսակցություններն ու մթնոլորտը։ Իսկ ՔՊ–ում հիմա թուրքական մթնոլորտ է, ադրբեջանահաճո մթնոլորտ։

 

դիտվել է 1061 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սարդարապատ Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզներից. Աննա Հովհաննիսյան Էս կարմիր բերետը այսօր մարդկանց ծեծող ընկերներին զսպում էր, պաշտպանում անօրեն ու դաժան ծեծվողին․ Արշակ Զաքարյան Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները` Վրաստանի սահման ուղևորվելիս Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը Տիկին Մանասյան ո՞նց ես, չես արձագանքում տիկին. ոստիկանների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները փնտրում են ՄԻՊ-ին «Reuters»-ի անդրադարձը՝ այսօրվա ակցիաներին․ Հայաստանի ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ավելի քան 130 ցուցարարի 200-ից ավելի բերման ենթարկվածներ՝ Երևանում․ BBC-ի պարսկալեզու ծառայության անդրադարձը Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ» Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում. Դավիթ Անանյան Ի՞նչի վրա է կառուցված մեր երկիրը, լոլիկի՞, վարունգի՞․ գողացվել է մեր երկրի բովանդակությունն ու խորհրդանիշները․ Բագրատ Սրբազան Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Մեղրի - Ծավ ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը բեռնատարների համար փակ է Ոստիկանների կողմից ծեծվածին տեղափոխում են հիվանդանոց (տեսանյութ) 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am