Բաց առճակատում՝ Փաշինյան-Պուտին հարաբերություններում

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան օրաթերթ՝ «Հայկական ժամանակն» այսօր հայտնեց սենսացիոն. Թերթի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Թերթը հիշեցնում է, որ՝ «իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար...»: Այնուհետև նշում են. «Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։

Այնուհետև ամփոփելով «տեղեկությունը»՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան օրաթերթը նկատում է. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին»։

Այսպես, ՌԴ-ում հայամետ համարվող ռուս քաղաքական գործիչն անցանկալի անձ է համարվում Հայաստանում: Ի դեպ, նրա մուտքը Ադրբեջան դեռ վաղուց էր արգելված, հիմա՝ նաև Հայաստանում:

2010թ. մայիսին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին հետևած արտասահմանցի դիտորդների մուտքը Ադրբեջան արգելված է։ Ադրբեջանական «սև ցուցակում», մասնավորապես, հայտնվել էին՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Իգոր Չերնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշչենկոն և Կոնստանտին Զատուլինը։

Իսկ ահա 2019թ. Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ այցի առիթով: Պատգամավորը հայտնել էր, որ Արցախ է ժամանել՝ մասնակցելու միջազգային համաժողովի, որին ներկա են եղել նաև ամերիկացի սենատորներ:

2019թ. հոկտեմբերին տարածվեց հայտարարություն, համաձայն որի՝ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Ադրբեջանի արձագանքի պատճառով չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելություններից։ Այդ մասին ասվում է նրա մամուլի ծառայության հայտարարությունում։ Նշվում էր, որ այցելելով Լեռնային Ղարաբաղ, Կոնստանտին Զատուլինը 25 տարի շարունակ կոչ է անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` կտրականապես մերժելով ցանկացած ռազմական սադրանք։ Դա, ցավոք, 2016թ–ի ապրիլին թույլ է տվել Ադրբեջանը` խախտելով հրադադարի ռեժիմը։

«Ադրբեջանական կողմին և անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին լավ հայտնի է, որ բոլոր այս տարիներին Կոնստանտին Զատուլինը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծման օգտին, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչում և Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին։ Կոնստանտին Զատուլինն անկեղծորեն չի տեսնում ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման այլ տարբերակ։ Նա զենք չի տանում Ղարաբաղ և դրա առևտրով չի զբաղվում, նա կողմ է տարածաշրջանում խաղաղությանը` անկախ նրանից, թե որտեղ է նա ելույթ ունենում` Մոսկվայում, Երևանում, թե Ստեփանակերտում», – ասվում էր 2019թ. հոկտեմբերին տարածված հաղորդագրությունում։

Բաքվի հերթական հիստերիան Զատուլինին չէր զարմացնում, վաղուց գիտեր, որ ադեկվատ չեն... «Մենք Ռուսաստանում ճիշտ չենք համարում Ադրբեջանից արտասահմանցիներին արտաքսելու պրակտիկան, այդ թվում` հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների։ Ճիշտ չենք համարում մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը մի քանի տարի առաջ Հունգարիայում սպանել էր քնած հայ գործընկերոջը, ազգային հերոս դարձնելը կամ 2016թ–ին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ղարաբաղ այցելելու համար բանտ նստեցնելը, ինչը միջազգային սկանդալ առաջացրեց», – ասվում էր հաղորդագրությունում։
Ադրբեջանում հայատյացություն քարոզող և պատերազմի կոչեր անող անձինք ծանր պատասխանատվություն են կրում հենց ադրբեջանցիների առաջ։ Զատուլինի խոսքով` նրա որոշ գործընկերներ արձագանքել են ադրբեջանական կողմի համառ հարցումներին և սկսել հայտարարություններ անել այն մասին, որ Զատուլինը Ղարաբաղի դեպքում չի արտահայտում Պետդումայի և Ռուսաստանի դիրքորոշումը։ «Նախորդ տարիներին ես դա լսել եմ նաև իմ նախկին գործընկերներից, երբ խոսքը վերաբերել է Աբխազիային, Հարավային Օսեթիային, Ղրիմին և Սևաստոպոլին։ Առնվազն պետք է նրանց ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միակ խորհրդարանական լսումները կազմակերպվել են 1994թ.–ին ԱՊՀ հարցերի հայրենակիցների հետ կապերի մեր հանձնաժողովի կողմից, որի նախագահը ես էի»,–նշել է Զատուլինը։ Զատուլինի խոսքով` ռուս պատգամավորներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար վախեցնելով` խնդրի կարգավորումը չես մոտեցնի։

Ահա, այս գործչի մուտքն է Հայաստան արգելվել:

Եթե այս ամենին էլ գումարենք նաև երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցչի բավական ծավալուն անդրադարձը Հայաստանի և մեր տարածաշրջանի վերաբերյալ, ապա կարող ենք միանշանակ արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում լարումը շարունակում է մեծ թափով զարգանալ: Նիկոլ Փաշինյանին, ի վերջո հաջողվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տանել դեպի բաց առճակատում:

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված սխեմաները։ Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը. մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։ Այս մասին երեկ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ն համոզված է՝ արտաքին ուժերի կողմից Մոսկվայի և Երևանի միջև վիճաբանության փորձերը հաջողություն չեն ունենալու։

«Մենք վճռական ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով։ Առևտուրն աճում է ռեկորդային տեմպերով: Լուրջ ծրագրեր են իրականացվում և զարգանում տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Մասնաճյուղային կապեր են պահպանվում գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ ԵԱՏՄ-ին մասնակցությունը զգալի օգուտներ է բերում Երևանին. Արևմուտքի լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։

Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումների զարգացումն է, այլ ինքնագովազդումը և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելը»,- հայտարարել է Զախարովան։

Վերջինս անդրադարձել է նաև այս օրերին Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ և ԵԱՀԿ խմբերին՝ նշելով, որ այդ որոշումները կայացվել են հապճեպ և լի են վտանգներով. «Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Զուգահեռաբար անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4547 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am