Նիկոլ Փաշինյանն իր համախոհությունն է հայտնել Ալիևին

2022թ. հոկտեմբերի 14-ին ելույթ ունենալով Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անարդարացիորեն և անիրավացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել առ այն, որ՝
• ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, վրա:
• Արցախի հայությունն իրացրել է միջազգային իրավական ակտերով և ԽՍՀՄ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադությամբ և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
• 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

• 2022թ. մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին՝ կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված: Չխոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության չկարգավորված լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր համախոհությունն է հայտնել օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի՝ վերոհիշյալ նիստում հնչեցրած հետևյալ պնդումներին. «Ղարաբաղը Ադրբեջան է: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման որևէ տարընթերցում չի առաջացրել քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև:»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապրող հայության համար:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում Ճոճկան գյուղը ելք-մուտք չունի. գյուղապետ ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից Երթը շուտով կհասնի Կառավարական ամառանոց Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան Նորից հավատ կա, նորից հույս կա. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է սրբազանը անցնում մարդկանց բազմության միջով ու հասնում Կառավարական ամառանոց Մարդկանց հոսքը չի դադարում, սա աննախադեպ է. Նաիրա Զոհրաբյան Իրանից ողջունում են շարժումը․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է Տասնյակ հազարավոր մարդիկ` երթի շարքերում Գնում ենք Նիկոլի տուն․ Բագրատ Սրբազանը առաջնորդում է երթը ՇՏԱՊ․ Ես այս հրապարակից գնալու եմ Նիկոլի կեցավայր՝ ակնկալելով հանդիպում․ Բագրատ Սրբազան Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել Պարզվեց ես «Դռել աղջկան» անձամբ գիտեմ․ Գալուստ Նանյան Հրապարակի արձագանքը, երբ հրապարակվեց վարչապետի թեկնածուի անունը ՇՏԱՊ․ Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am