Օրակարգում է Երեւանին օգնության տրամադրման հարցը․ Զախարովա
Մշակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը․ օրակարգում է Երեւանին օգնության տրամադրման հարցը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պետք է քննարկենք նաեւ Երեւանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,-ասել է Զախարովան։