«Сияй» հիթի կատարողի համերգի ժամանակ աղջիկ է մահացել
Կրասնոյարսկում թաթարական ծագումով 22-ամյա ռուս երգիչ Ռամիլի համերգի ժամանակ մի աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է Mash Telegram-յան ալիքը։
Ականատեսների վկայությամբ՝ երկրպագուին ամբոխից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ Նրան հանձնել են շտապօգնության ավտոմեքենային, սակայն նրա կյանքը չեն հասցրել փրկել։ Ռամիլը կատարվածի մասին իմացել է ավելի ուշ։ Սկզբում արտիստը տեղի ունեցածի մասին էմոցիոնալ գրառում է արել իր Telegram-յան ալիքում, սակայն հետո ջնջել է այն։