Ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ ընկերություններ են մասնակցում տենդերներին․ ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայան

ԶՄՊԿ-ի`կառավարության 20 տոկոսի մասնաբաժինն ստանալուց հետո ընկերության վերաբերյալ հրապարակումներ կան, թե կառավարությունը ներգրավված է ԶՊՄԿ-ի կառավարման տարբեր հարցերի մեջ և ՔՊ-ականների է տեղավորելու ընկերությունում:

Ըստ հրապարակման` կառավարության ներկայացուցիչը՝ ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը կազմակերպում է ՔՊ-ականների աշխատանքի տեղավորումը, իսկ իր ընկերոջ «ՆարԱր» անունով շինարարական ընկերությունը ԶՄՊԿ-ում շինարարական մեծ պատվեր է ստացել։

Հարցին անդրադարձել է Նարեկ Բաբայանը։ «ՆարԱր» ընկերության՝ ԶՄՊԿ-ում մեծ պատվեր ստանալու մասին Բաբայանը մասնավորապես ասաց, որ ինքը չի մասնակցում ԶՊՄԿ գործառնական կառավարման հարցերին։

«Առավել ևս՝ թե որ կազմակերպություններն են աշխատում ԶՊՄԿ-ում, ոչ միայն իմ գործառույթների մեջ չի մտնում, այլև ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ ընկերություններ են մասնակցում տենդերներին, ովքեր են դրանք շահում։ Միակ բանը, որից տեղյակ եմ, այն է, որ ի տարբերություն նախորդ տարիներին, շինարարական ընկերությունները ընտրվում են բաց ու թափանցիկ տենդերներով, եւ այդ մեխանիզմը գործարկվել է համեմատաբար վերջերս։ Սա հենց կառավարության գործառույթներից մեկն է՝ ԶՊՄԿ ղեկավարության հետ համատեղ բարձրացնել կառավարման թափանցիկությունը եւ բացառել կոռուպցիոն սխեմաները։ Կարծում եմ՝ Հայաստանում ցանկացած խոշոր շինարարական ընկերություն կհաստատի, որ մրցույթները թափանցիկ են»։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում թափանցիկության եւ կառավարման արդյունավետության բարձրացման փաստը վերջերս ընդգծել էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության նիստին պնդելով, որ նաեւ դրա շնորհիվ են ԶՊՄԿ-ում բարելավվել տնտեսական ցուցանիշները և հարկային մուտքերը:

ԶՊՄԿ—ից մեր հարցմանը չպատասխանեցին, ասելով որ անհեթեթությունների չեն արձագանքում։ Միայն ասացին, որ «ՆարԱր» անվանումով կապալառու այս պահին ԶՊՄԿ-ն չունի, իսկ շինարարական տենդերները իրականացվում են անընդհատ և դրանց մասնակցում եւ շահում են լավագույն գին-որակ առաջարկողները։



tert.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am