Փաշինյանը հետևողականորեն Ռուսաստանին դարձնում է թշնամի, իսկ հետևանքները զգալու է Հայաստանի ողջ բնակչությունն իր մաշկի վրա

Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել էր, որ ԵՄ-ն ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական դիտորդներ ուղարկի հայ-ադրբեջանական սահման: Հենց դրա համար, Մակրոնը Փաշինյանի առաջարկը անվանեց «խիզախ քայլ»:

Թե ինչ է դա նշանակում, միգուցե չհասկանա Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն փորձագետներն ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է որ հասկանան, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար:

Հասկանալի է, որ զինված դիտորդների գաղափարին դեմ էին լինելու ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը: Այսինքն այն երկրները, որոնք այսօր զսպում են թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը:

Այն, որ ԵՄ-ն ուղարկում է բացառապես քաղաքացիական դիտորդներ, միայն այն պատճառով է, որ զինվորական դիտորդների առաջարկին դեմ է եղել Ադրբեջանը:

Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանն է կանխում Հայաստանի այն ցանկությունը, որին դեմ են Իրանն ու Ռուսաստանը:

Նման հակապետական, հակահայկական արտաքին քաղաքականություն դժվար էր պատկերացնել:

Փաստացի, Փաշինյանն իր քայլերով ամեն կերպ փորձում է համոզել Մոսկվային և Թեհրանին, որ Հայաստանը իրենց համար անվստահելի գործընկեր է:

Պարզ է, որ Փաշինյանի հակապետական բնույթի քաղաքականության համար պատասխանատվություն է կրելու Հայաստանը: Դրա արդյունքում Ադրբեջանն էլ ավելի է լկտիանում և սահմանին էլ ավելի շատ հայ զինվոր է զոհվում:

Երկրում որդեկորուստ մայրերի քանակն է շատանում, բացառապես մեկ մարդու պատճառով:

Իսկ ո՞րն է նրա նման քաղաքականության իրական պատճառը: Ինչու՞ է նա վարում հետևողականորեն այդ աստիճանի հակապետական քաղաքականություն: Ի՞նչ օգուտ պիտի տան Հայաստանին այդ քառասուն քաղաքացիական ԵՄ-ի դիտորդները: Պարզապես Թեհրանում և Մոսկվայում կրկին արձանագրելու են, որ Ադրբեջանն իրենց համար ավելի կանխատեսելի երկիր է, քան Հայաստանը:

Քանի՞ անմեղ երեխա պիտի զոհվի սահմանում, որ մարդիկ հասկանան, որ այս ամենի ողբերգության հիմնական աղբյուրը Փաշինյանի կողմից վարած այս քաղաքականությունն է:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ ւ է նա կատարում այդ քայլերը, կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ 4 օր է ես զրկված եմ ինտերնետ կապից. չեմ ուզում մտածել, որ ինձ մալուխազրկելը «դեմոկրատիայի փարոսներից» մեկի հետ պայմանավորված մելկի ժուլիկություն է․ Զոհրաբյան Արտակարգ իրավիճակ` Նորք Մարաշում Մայր Աթոռը Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգի մասին Հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ․ Գնել Սանոսյան Զոհված 20-ամյա Արարատ Արոյանը Արագածոտնի մարզից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելուն Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն. ՊՆ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս է եկել. լսե՛ք, ներքին թուրքն է ամենավտանգավորը․սրա հարցը լուծելու ենք (video) Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը Նիկոլն այլևս նախկին է․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի կոչը Հայելի ակումբից (video) Լարված իրավիճակ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը Նիկոլի ու Վահե Ղազարյանի ջարդող բերետներին (video) Սրբազանը ռադիոտան մոտ նստեց վահաններով զինված ոստիկանների դիմաց Ոստիկանության գերակշիռ մասը շարժման հետ համերաշխ է և ուզում է, որ հաջողենք․ Սուրեն Պետրոսյան Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից. ՆԳՆ Տեր Հայրին հորդորեք նորմալ պահի իրեն եւ ժողովրդին էլ հորդորի՝ նորմալ պահել իրենց. ոստիկանապետ Հետապնդվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք աջակցում են շարժմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդ ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի Երբ 15 զինվոր վառվում էր Փաշինյանն ինչու՞ էր խնջույք անում․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի «փախուստը» (video) Դուք հայ չե՞ք, արա՛, դուք դավաճաննե՞ր եք․ հայրենիք ա հանձնվում․ քաղաքացին՝ բերետներին (video) Երևանում ժամը 10.10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից Հրատապ. Բագրատ Սրբազանի մեքենայի մասնակցությամբ վաղ առավոտյան ՃՏՊ է գրանցվել, բերետավորները փորձում են մեքենան «բերման ենթարկել» Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին Մի հատ էլ ենք մտնում, տղերք․ ոստիկանները որոշում են հարձակվել ցուցարարների վրա Բաժիններում այլևս տեղ չկա Ինչպես են կարմիրբերետավորները բերման ենթարկում Իգոր Խաչատուրովին եւ մյուս քաղաքացիներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am