Թուրքերն արդեն Հայաստանի հասարակությանն են «ուղղորդում». Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։ «Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել: Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։ «Պատերազմն արդեն ավարտվել է, հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանին նշանակում է, որ իրենք խաղաղություն են ուզում, բայց նրանց ձայները, ովքեր խաղաղություն չեն ուզում, ավելի ու ավելի բարձր են հնչում։ Հայաստանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Անկարայի կողմից Հայաստանի իշխանությունների ուղղությամբ ուղղակի ու անուղղակի ճնշումները, փաստորեն, բավարար չեն: Անկարան արդեն այնքան է սանձարձակ դարձել, որ Հայաստանի քաղաքական դաշտի ու հայ հասարակության տրամադրություններն ուղղորդելը, դրանց մասին բացասական կարծիք արտահայտելն էլ է համարում թուրքական իշխանությունների գործը:

Ահա, այստեղ է հասցրել Հայաստանի ինքնուրույնությունը Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունը:

Ի դեպ, վաղը Աստանայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: France-Presse և DPA լրատվական գործակալությունները, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնում են, որ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է միջնորդական դեր ստանձնել պատերազմող Կիևի և Մոսկվայի միջև։ Պաշտոնական Անկարան միևնույն ժամանակ հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ արևմտյան դաշնակիցների սահմանած պատժամիջոցներին:

Ուկրաինայում ութերորդ ամիսը շարունակվող պատերազմի ընթացքում, սակայն, Էրդողանին չի հաջողվել մեկ սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին։ Վլադիմիր Զելենսկին մերժում է բանակցությունները՝ հայտարարելով, որ Կիևը մտադիր է խոսել Ռուսաստանի «հաջորդ» նախագահի հետ, ակնարկելով, թե բանակցությունները կարող են շարունակվել միայն Պուտինի պաշտոնանկությունից հետո:

Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն արդյոք Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա թեմաները, առայժմ հայտնի չէ:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ զրույցներում անդրադարձ է եղել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ: Նաև կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Զրույցների մասին Բլինքենը Թվիթերում գրառումներ է արել՝ նշելով, որ ողջունել է առաջընթացը երկու երկրների միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է: Բացի այդ, Փաշինյանն ու Բլինքենը խոսել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերից:

Ադրբեջանի նախագահի հետ զրույցում ևս Բլինքենը շեշտել է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը: Իլհամ Ալիևը, հիշեցնենք, հայտարարել էր, որ չի պատրաստվում Արցախի հարցով քննարկում ծավալել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ, պնդելով, թե Արցախում ապրող «հայերը իրենց քաղաքացիներն են, և իրենք կորոշեն ինչպես խոսել նրանց հետ»: Քառակողմ հայտարարության մեջ Ղարաբաղի կամ այնտեղ ապրող հայերի մասին որևէ բառ չի ասվում։

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ողջունելով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների վերադարձը Հայաստան, նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել շոշափելի քայլերը՝ աջակցելու խաղաղության գործընթացին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1264 անգամ
Լրահոս
ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի Երբ 15 զինվոր վառվում էր Փաշինյանն ինչու՞ էր խնջույք անում․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի «փախուստը» (video) Դուք հայ չե՞ք, արա՛, դուք դավաճաննե՞ր եք․ հայրենիք ա հանձնվում․ քաղաքացին՝ բերետներին (video) Երևանում ժամը 10.10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից Հրատապ. Բագրատ Սրբազանի մեքենայի մասնակցությամբ վաղ առավոտյան ՃՏՊ է գրանցվել, բերետավորները փորձում են մեքենան «բերման ենթարկել» Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին Մի հատ էլ ենք մտնում, տղերք․ ոստիկանները որոշում են հարձակվել ցուցարարների վրա Բաժիններում այլևս տեղ չկա Ինչպես են կարմիրբերետավորները բերման ենթարկում Իգոր Խաչատուրովին եւ մյուս քաղաքացիներին (video) Քննչական կոմիտեն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորվման մասին Քեզ հետ շատ վատ բաներ կլինեն․ Ջոմարդյանը սպառնաց Գառնիկ Դանիելյանին (video) Լարված իրավիճակ ՀՅԴ գրասենյակի մոտ. ոստիկանները բռնություն են գործադրել ԳՄ նախագահի նկատմամբ Բերման ենթարկվածների թիվը հասավ 196-ի Ոստիկանները կամերաների առաջ առանձնակի դաժանություն են ցուցաբերում, որ պարգեւավճար ստանան. ընդդիմադիր (video) Փորձում են քաշքշել Բագրատ Սրբազանին (video) Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց՝ 20 օր ժամկետով Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Երևանում փողոցները փակ են (video) Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին Ռուսական 1-ին ալիքը անդրադարձել է երևանյան այսօրվա ցույցին․ 100.000 մասնակից է դուրս եկել փողոցներ. տավուշյան հանձնվող տարածքները ռուս լրագրողը համարել է հայկական Դատարանը քննարկում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի հարցը Նիկո՛լ, րյուկզակդ հավաքի, գնում ես․ Նաիրա Զոհրաբյանը մյուս քաղաքացիների հետ ճանապարհ է փակում (video) Զինծառայող Արարատ Արոյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել․ ՊՆ Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենաները ընկել են գետը Փլուզվել է նաև Հոբարձի գյուղի կամուրջը Ժամը 8։55-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am